Տեղի կունենա «Стратегия развития» ամսագրի շնորհանդեսը
Հոկտեմբեր 31, 2011թ. 15:12
Շուտով լույս կտեսնի «Զարգացման ռազմավարություն» («Стратегия развития») ամսագրի 2011թ. 4-րդ համարը:
Ամսագիրը հրապարակվում է Ռուս-հայկական հարաբերությունների զարգացման աջակցության տարածաշրջանային հասարակական շարժման նախաձեռնությամբ:
Ամսագրի շնորհանդեսը տեղի կունենա նոյեմբերի 2-ին Երևանում` “Expo-Russia Armenia 2011» ամենամյան չորրորդ արդյունաբերական ցուցահանդեսի նախաշեմին կազմակերպվելիք «Կլոր սեղանի» ժամանակ:
Տեղեկացնենք, որ «Стратегия развития» («Զարգացման ռազմավարություն») ամսագրի 1-ին համարը լույս է տեսել 2011-ի մարտ ամսին:
ArmAr.am էլեկտորնային օրաթերթի խմբագրակազմը շնորհանդեսի կապակցությամբ շնորհավորում է «Զարգացման ռազմավարություն» ամսագրի իր գործընկերներին:
ArmAr.am












