Գլխավոր » Լրահոս

Եթե սահմանը բացվի ապա ոչ ժամանակավորապես

Հոկտեմբեր 1, 2009թ. 10:45

DavudogluԹուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն Անկարայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել, թե Lեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում զգալի առաջընթաց կա, որը նախորդ տարիներին չի նկատվել:

Ավելին

Դավութօղլուն հույս է հայտնել, որ Հայաստանի նախագահը կժամանի Թուրքիա և ներկա կգտնվի   Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղին: Միաժամանակ ակնարկել է, որ եթե նունիսկ ՀՀ նախագահը չայցելի, միևնույն է, դա չի ազդի դիվանագիտական հարաբերությունների հաստատման գործընթացի վրա, որն այլևս սկսված է։ Այն հարցին թե հնարավո՞ր է, որ Թուրքիայի և Հայաստանի ֆուտբոլային հավաքականների խաղի օրը` հոկտեմբերի 14-ին, որպես խորհրդանշական քայլ, պաշտոնական Անկարան որոշի 24 ժամով բացել սահմանը Հայաստանի հետ, արտգործնախարարը պատասխանել է. «Այս հարցում որևէ ժամանակավոր քայլ նախատեսված չէ։ Սահմանի բացման հարցը արտացոլված է նախաստորագրված փաստաթղթերում: Եթե այն բացվի, ապա դա կլինի ոչ թե  ժամանակավորապես` այլ մշտապես»։

Ք.Մ.


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն