Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Պահանջում ենք դադարեցնել Թռչկանի ջրվեժի ոչնչացումը

Հոկտեմբեր 31, 2011թ. 18:16

Արդեն մի քանի ամիս է, ինչ բնապահպանները եւ բազմաթիվ քաղաքացիներ ահազանգում են Շիրակի եւ Լոռու մարզերի սահմանով հոսող Փամբակ գետի Չիչխան վտակի վրա գտնվող Թռչկանի ջրվեժի վտանգված լինելու մասին, որի վրա պատկան մարմինների կողմից ՀԷԿ կառուցելու թույլտվություն է ստացել «Ռոբշին» ՍՊԸ-ն եւ այժմ իրականացնում է լայնածավալ շինարարական աշխատանքներ:

Մենք ողջունում ենք «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնության ակտիվիստներին, որոնք  իրենց անկոտրում կեցվածքով, շուրջօրյա նստացույցի եւ հսկողության արդյունքում խոչընդոտում են շինարարական աշխատանքներին:

Նոյեմբերի 1-ին, ժամը 15:00-ին Թռչկանի ջրվեժի գոյութամբ մտահոգ ՀՀ քաղաքացիները  հավաքվում են Բնապահպանության նախարարության առջեւ (Կառավարության թիվ 3 շենք՝ Հանրապետության հրապարակի եւ Վերնիսաժի հարեւանությամբ):

«Ժառանգություն» կուսակցության «Հայք» երիտասարդական-ուսանողական միությունը միանում է այս նախաձեռնությանը եւ պահանջում անհապաղ դադարեցնել ՀԷԿ-ի շինարարությունը: Մենք նաեւ կոչ ենք անում Թռչկանի ջրվեժի ճակատագրով մտահոգ բոլոր քաղաքացիներին մասնակցել բողոքի գործողությանը` կատարելով քաղաքացիական պարտքը եւ օգնել հայրենի բնության պահպանմանը:

«Ժառանգություն» կուսակցության

«Հայք» երիտասարդականուսանողական միություն


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն