Գլխավոր » Լրահոս, Ռուսաստան, Տնտեսություն

ՀՀ և ՌԴ տնտեսական ապրանքաշրջանառությունն անցնում է մեկ մլրդ դոլարի սահմանը

Նոյեմբեր 2, 2011թ. 17:41

Exspo-Նոյեմբերի 2-ին Ռուս-հայկական հարաբերությունների զարգացման աջակցության տարածաշրջանային հասարակական շարժման նախաձեռնությամբ  (վարչության նախագահ՝ Մհեր Սիմոնյան),  «Արմենիա Մարիոթ Երևան» հյուրանոցի «Աշոտ Երկաթ» դահլիճում տեղի ունեցավ մամլո ասուլիս նվիրված նոյեմբերի 3-ից 5-ը  կայանալիք «Expo-Russia Armenia 2011»-ի հայ- ռուսական ամենամյա արդյունաբերական 4-րդ ցուցահանդեսին: Ասուլիսում  արձանագրվեց այն փաստը, որ երկու երկրների տնտեսական համագործակցության արդյունքում ապրանքաշրջանառությունն անցնում է մեկ մլրդ դոլարի սահմանը: Իսկ Ռուսաստանի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ ՌԴ ներկայացվածությունը մեր երկրում կազմում է մոտ  երեք  մլրդ դոլար, և որ շարունակում են կնքվել համագործակցության նոր պայմանագրեր:

Ասուլիսում խոսվեց  ՀՀ  նախագահ Սերժ Սարգսյանի մոսկովյան այցի մասին: Կարևորելով այցը նշվեց, որ ստորագրվել են բազմաթիվ երկկողմ պայմանագրեր, որոնցից առանձնացվեց, հատկապես, հարկերի նվազեցման մասին պայմանագիրը: Ռուսական կողմի ներկայացուցիչի համոզմամբ վերանշյալ պայմանագիրը կանաչ լույս կվառի ռուս գործարարների համար:

Նշվեց, որ հայաստանի գործարաներից Գագիկ Ծառուկյանն է, որ անձամբ  հետաքրքրված է «Expo-Russia Armenia 2011» հայ- ռուսական ամենամյա արդյունաբերական 4-րդ ցուցահանդեսով և ունի իր գործուն մասնակցությունը:

Ա. Նիկոլաեւի խոսքով` այս տարվա ցուցահանդեսին ռուսական կողմը հատկապես մեծ ուշադրություն է դարձնելու ավիացիոն ոլորտին, պայմանավորված վերջին տարիներին ավիացիոն աղետների թվի շեշտակի աճով: Մասնավորապես` 2008 թ. աշխարհում գրանցվել է 4 լուրջ ավիացիոն պատահար, 2009 թ.` 17, 2010 թ.` 39, իսկ արդեն 2011 թ.` 40-ից ավելի: Այդ է պատճառը, որ ռուսական կողմից ցուցահանդեսին կմասնակցեն ավիացիոլ ոլորտի մի քանի կազմակերպություններ` Ուրալի քաղաքացիական ավիացիայի գործարանը, ДКБА կոնստրուկտորական բյուրոն, Սանկտ Պետերբուրգի ռադիոսարքավորումների ինստիտուտը:

Հայտարարվեց,  որ 4-րդ ամենամյա ցուցահանդեսը կբացվի վաղը Երեւանում, սպասվում է, որ ցուցահանդեսի բացմանը կմասնակցի նաեւ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը; Այս տարի ցուցահանդեսին կմասնակցի նաեւ ղազախական ընկերություն:

Ասուլիսին հաջորդեց « ԶԼՄ-ի դերը հետխորհրդային երկրների միջև միջպետական տնտեսական համագործակցության ամրապնդման հարցում» թեմայով Կլոր սեղան քննարկումը: Ելույթ ունեցողները կարևորում էին միասնական տեղեկատվական դաշտի ստեղծման  անհրաժեշտությունը: Նշվեց, որ ՀՀ-ում կա ռուսական թերթերի պահանջարկ, բայց քիչ է առաջարկը: Երկու երկրների միջև համագործակցության ամրապնդմնան հարցում կարևորվեց ԶԼՄ-ի դերը, ընդգծվեց, որ մասնավորապես, մեծամասշտաբ տնտեսական ծրագրերը անհրաժեշտ չափով լուսաբանման  կարիք ունեն: Ընդգծվեց, որ համագործակցության ուղիները շատ են, կան նաև դեռ չբացահայտվածները:

Կլոր սեղանի ընթացքում ելույթ ունեցան ռուս-հայկական հարաբերությունների զարգացման աջակցության տարածաշրջանային հասարակական շարժման  վարչության նախագահ Մհեր Սիմոնյանը, ԲՀԿ ԱԺ խմբակցության պատգամավոր Արամ Սաֆարյանը, ՀՀԿ ԱԺ խմբակցության պատգամավորներ Արտակ Դավթյանն ու Արտակ Զաքարյանը, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի նախագահ Գագիկ Հարությունյանն ու ուրիշներ:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Ռուսաստան, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն