Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպանի հետ
«Ժառանգության» կենտրոնական գրասենյակում կուսակցության վարչության նախագահ եւ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր` նոյեմբերի 3-ին, հանդիպել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Հեֆերնի հետ եւ խոսել արտաքին ու ներքին քաղաքականության բազմաթիվ հարցերի շուրջ:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը եւ կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը հանդիպել են Եվրոպական վերակառուցման եւ զարգացման բանկի (ԵՎԶԲ) փոխնախագահ Յան Ֆիշերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին` ԵՎԶԲ գրասենյակի տնօրեն Վալերյու Ռազլոգը, նախագահի գլխավոր խորհրդական Ալեքսանդր Պիվովարսկին, գլխավոր քաղաքագետ Ֆրանկլին Սթիվսը, տարածաշրջանային տնօրեն Պոլ-Հենրի Ֆոբեստիերը:
Հյուրերի խնդրանքով Սաֆարյանը եւ Խուրշուդյանը ներկայացրել են կուսակցության մոտեցումները ներքին ու արտաքին քաղաքականության կարեւորագույն հարցերի վերաբերյալ:
ArmAr.am












