Նշվել է Գարեգին Բ-ի գահակալության 12-րդ տարեդարձը եւ ծննդյան 60-ամյակը
Նոյեմբեր 4, 2011թ. 21:06
Այսօր Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեկնարկել է Գարեգին Բ-ի գահակալության 12-րդ տարեդարձի եւ ծննդյան 60-ամյակի առիթով հանդիսավոր երեկոն:
Երեկոյին ներկա է եղել նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, քաղաքական ու մշակութային գործիչներ:
Երեկոն մեկնարկել է տերունական աղոթքով:
Հիշեցնենք, որ այսօր Գարեգին Բ-ի գահակալության 12-րդ տարեդարձի եւ ծննդյան 60-ամյակի առիթով Մայր աթոռ սուրբ Էրմիածնում տեղի է ունեցել Հայրապետական մաղթանքի արարողությունը, որին եւս ներկա է եղել Սերժ Սարգսյանը:












