Գլխավոր » Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Ինչ-որ ուժեր հայերի ու քրդերի միջև հակասություններ են հրահրումը

Նոյեմբեր 7, 2011թ. 15:51

Մեկ շաբաթ է, որ Բեյրութի ամենահայաշատ թաղամասում շարունակվում է

տեղի բնակչության եւ թաղամասում բնակվող օտարերկրացիների` հիմնականում Սիրիայից ներգաղթած քրդերի  միջեւ ծագած լարվածությունը։

Մի շարք լիբանանյան թերթեր եւ կայքէջեր պնդում են, որ Բուրջ Համուդի հայերը եւ այս շրջանում առաջատար դերակատարություն ունեցող Հայ հեղափոխական դաշնակցությունը որոշել են վտարել վերջին տարիներին այստեղ բնակություն հաստատած սիրիացի քրդերին. պատճառը վերջիններիս հետ հայերի ունեցած քաղաքական տարաձայնություններն են: Քրդերը դեմ են հանդես գալիս Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարմանը, և Բեյրութում Սիրիայի դեսպանության մոտ կազմակերպում են բողոքի ակցիաներ: Մինչդեռ բեյրութահայերը հայտնի են  սիրիամետ կեցվածքով:

Լարվածությունը գագաթնակետը անցած շաբաթ սիրիական դեսպանության մոտ կազմակերպված հերթական ցույցից հետո  քրդերի ու հայերի միջև տեղի ունեցած բախումն էր: Կային վիրավորներ։

Բեյրութում ապրող սիրիացի քրդերը պնդում են, որ Լիբանանում գործող դաշնակցականները որոշել են մեկընդմիշտ մաքրել հայկական թաղամասը օտարազգիներից:


Դիտել Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն