Գլխավոր » Լրահոս

Իրականում Թուրքիայի կառավարությունն անհամբեր սպասում է ՀՀ նախագահի այցին

Հոկտեմբեր 1, 2009թ. 12:42

Սեպտեմբերի 29-ից Թուրքիայի Բուրսա քաղաքում` թուրքական   հասարակական տարբեր կազմակերպությունները միավորող «Kamu-Sen» արհմիությունը`թուրքական և ադրբեջանական այլ կազմակերպությունների աջակցությամբ  կազակերպել է ստորագրահավաք` ընդդեմ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Բուրսա կատարելիք այցելության։

«Kamu-Sen»-ի Բուրսայի նահանգային ներկայացուցիչ Սելչուկ Թյուրքօղլուն ասել է, թե այս միջոցառումը պայմանավորված է նրանով, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկու երկրների ազգային հավաքականների ֆուտբոլային խաղը դիտելու հրավերը վերածել է թուրքական կողմին ուղղված շանտաժի և պահանջում է իր գալուց առաջ անպայման բացել սահմանները։ Թյուրքօղլուի որակմամբ «Թուրքիան հսկա պետություն է և չպետք է ենթարկվի փոքրիկ Հայաստանի շանտաժին»։ Նա նշել է, որ իրենք երեք օրում նախատեսում են հավաքել 50 հազար ստորագրություններ, որոնք կուղարկվեն թուրքական խորհրդարան, հայտարարելով, որ այդ քայլով մերժում են Հայաստանի նախագահի այցը Թուրքիա:

Չնայած   հասարակական կազմակերպությունների ու ընդդիմության առաջնորդների նմանատիպ հայտարություններին,  իրականությունն այն է, որ  Թուրքիայի կառավարությունը  հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկում է` Հայաստանի նախագահի այցը իրականություն դարձնելու նպատակով:

Ք.Մ.


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն