Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Չորրորդ գումարման խորհրդարանի երրորդ խոսնակը ԱԺ նախկին փոխնախագահ Սամվել Նիկոյանն է

Դեկտեմբեր 6, 2011թ. 14:25

Քիչ առաջ Ազգային ժողովի հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը հրապարակել է ԱԺ նախագահի ընտրությունների արդյունքները: Այսօր խորհրդարանում կազմակերպված փակ գաղտնի քվեարկության արդյունքներով՝ չորրորդ գումարման խորհրդարանի երրորդ խոսնակը ՀՀԿ խմբակցությունը ներկայացնող, ԱԺ նախկին փոխնախագահ Սամվել Նիկոյանն է: Ըստ ներկայացված տվյալների՝ քվեարկությանը մասնակցել է 106 պատգամավոր: Նրանցի 102-ը թվերակել է Սամվել Նիկոյանի օգտին, 4 պատգամավոր իր ձայնը տվել է «Ժառանգություն»-ը ներկայացող Լարիսա Ալավերդյանին:

Ընտրվելուց հետո ԱԺ նոր նախագահը շնորհակալություն է հայտնել գործընկերներին վստահության համար և նշել է, որ որպես խորհրդարանի նախագահ առաջնորդվելու է այն սկզբունքներով, որոնքց մասին խոսել էր երեկ: Երեկ Սամվել Նիկոյանը անդրադարձել էր ԱԺ-կառավարություն փոխհարաբերություններին, ընդդիմության հետ քաղաքական մեծամասնության համագործակցությանը, նաև նշել էր, որ ինքն այն տեսակետին է, որ խորհրդարանին մնացել է աշխատելու ոչ թե ընդամենը 5 ամիս, այլ մի ամբողջ 5 ամիս:

Լրագրողների հետ զրույցում խոսելով այն հարցի մասին, որ իր պաշտոնավարման շրջանը համընկնելու է նախընտրական փուլի հետ ԱԺ նախագահը հետևյալ դիտարկումն է արել:

«Նախընտրական տարվա ընթացքում պառլամենտի գործունեության որոշ շեշըադրումներ փոխվում են. օրենսդրական գործունեությունը երկրորդ պլան է մղվում, քաղաքականը՝ առաջին: Ես կցանկանայի, որ ամեն ինչ օրենքի սահմաններում լիներ, բայց հասկանում եմ նաև, որ քաղաքական ուժերը փոևձում են օգտագործել այս ամբիոնն ու խոսափողը: Այդ առումով՝ դրական եմ վերաբերում»:

Պատասխանելով հարցին, թե ինչը կցանականար սրբագրել Հովիկ Աբրահամյանի աշխատանքից, Նիկոյանն ասել է, թե նման խնդիր չունի:

«ԱԺ նախագահի պաշտոնում պարոն Աբրահամյանի գործունեությունը համարում եմ շատ դրական, լավ ծրագրեր է նախաձեռնել, դրանք ընթացքի մեջ են և ես կփորձեմ շարունակել։ Բայց յուրաքանչյուրն իր լիազորությունների շրջանակում շեշտադրումներ է փոխում, նոր տեսակետներ է արտահայտում: Եվ դա մի դիտարկեք որպես հակասություն։ Այլապես ստացվում է, որ ես անընդհատ պետք է նույնը կրկնեմ, իսկ եթե նոր միտք եմ արտահայտում, ուրեմն հակասություն է»։


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն