Գլխավոր » Լրահոս, Հասարակություն, Ջավախք, Վերլուծական, Վրաստան, Քաղաքականություն

Վահագն Չախալյանի բանտարկված լինելը պատիվ չի բերում հայությանը

Դեկտեմբեր 10, 2011թ. 16:02

Vahagn2009-ի ապրիլի 7-ին Ախալցխայի շրջանային դատարանը «Միասնական Ջավախք» ժողովրդական դաշինքի առաջնորդ Վահագն Չախալյանին կեղծ մեղադրանքով դատապարտեց տասը տարվա ազատազրկման: Այսօր ջավախահայ ազգային գործիչը բանտարկված է Վրաստանի Ռուսթավիի թիվ 6 խիստ ռեժիմի բանտում, ենթարկվելով խստագույն պատժամիջոցների: Օրերս լրացավ հայ ազգային գործիչի ծննդյան 30 ամյակը:

Կամ ուծացում, կամ արտագաղթ

Վրացական իշխանությունների կողմից Ջավախքի ուծացման քաղաքականությունն առավել խորացավ այդ երկրի անկախացումից հետո: Ջավախքը լինելով  բնիկ հայկական տարածք, ջավախահայությունը, սակայն, երբեք չի բարձրացրել Վրաստանից անջատման հարց, պահանջը եղել է ու կա Ջավախքի հայկականության պահպանումը: Բայց ուրիշի ունեցվածքը սեփականածի վախվորած հոգեբանությամբ  Վրաց իշխանությունները հետևողականորեն շարունակում են Ջավախքի հայաթափման հստակ քաղաքականության ծրագրի իրականացումը: Սցենարը նույնն է` այսօր էլ, երեկ էլ. հայկական եկեղեցիների անխնա պայթեցում կամ վրացացում, հայկական գերեզմանատների անխնա ոչնչացում, ուր ամփոփված են Վրաստան կոչվող պետության ձևավորման ու կայացման փուլերում հսկայական ներդրում ունեցած հայորդիների աճյունները: Հիշեցնենք, որ 800 տարում Թիֆլիսը կառավարած 47 քաղաքագլուխներից 45-ը ազգությամբ հայ է եղել: Իսկ այսօր նրանցից և ոչ մեկի գերեզմանը պահպանված չէ: «Երախտապարտ» վրաց ժողովուրդն այսպես է վարձահատույց լիում Թիֆլիսի շենացման գործում մեծ ավանդ ներդրած հայ քաղաքագլուխներին: Այսօր Թիֆլիսի քաղաքականությունն ամբողջությամբ միտված է մեկ բանի` Ջավախում ստեղծել ապրելու անհնար պայմաններ և հայությանը պարտադրել կամ ուծացում կամ արտագաղթ:

«Որոշների» նեղ անձնական շահերի գինը

Թբիլիսիի իշխանությունների` ջավախահայության նկատմամբ իրականացվող շովունիստական քաղաքականությունը չէր կարող չառաջացնել հայության հակազդեցությունը:

JirajrԱրցախյան ազատամարտի հերոս Ժիրայր Սեֆիլյանը հիշում է, որ դեռ Արցախյան ազատագրական պայքարի օրերին Ջավախքի հայ հասարակական գործիչների շրջանում կար արցախահայության պես ոտքի կանգնելու և հայկական Ջավախքը  վրացական բռնատրությունից ազատագրելու մեծ ձգտում, քանզի առկա էր այն մտահոգությունը, որ շարունակվող քաղաքականության դեպքում հայկական երկարամասին կարող է սպառնալ հայաթափված Նախիջևանի ճակատագիրը։ Բայց, կատարվեց առաջին անսպասելին. 90-ականների Հայաստանի իշխանությունները վրացիներից առավել եռանդուն գտնվեցին ամեն կերպ խեղդելու ջավախահայերի ազնիվ ձգտումը: «Երևանի ռեժիմն իր գործն արեց. չնայած դրան խմորումները շարունակվում էին, մասնավորապես, երիտասարդության շրջանում»,- ասում է Ժիրայր Սեֆիլյանը: Երիտասարդական շարժումներն իրենց ակտիվության բարձրակետին հասան 2000-ի սկզբներին:

Վահագն Չախալյանն իր հասարակական գործունեությունը սկսեց 2001-ին, երբ դեռ 20 ï³ñ»Ï³Ý ¿ñ: Նա իր զինակիցների հետ 2003-ին ստեղծում է «Ջավախքի երիտասարդական մարզամշակութային միությունը» («ՋԵՄՄ»), որի նպատակն էր հայրենանվեր երիտասարդության դաստիարակումը: «Ու չնայած Միության ղեկավարներն իրենք երիտասարդներ էին, բայց նրանց հաջողվում է բազմաթիվ երիտասարդների դաստիարակել ազգային մտածողությամբ: Իսկ նրանց ապագա սխրանքներին մենք դեռ ականատես ենք լինելու»,- իր համոզմունքն է հայտնում Ժ. Սեֆիլյանը:

Շուտով Վահագն Չախալյանի նախաձեռնությամբ Ջավախքում ստեղծված հասարակական կառույցները վերածվում են կազմակերպված ուժի և արդյունավետորեն հակազդում վրացական իշխանությունների հակահայկական գործողություններին: Կազմակերպվում են Ջավախքի հայության իրավունքների պաշտպանության բողոքի ակցիաներ ընդդեմ վրացական իշխանությունների խտրական գործողությունների: «ՋԵՄՄ» ակտիվիստների շնորհիվ նույնիսկ կասեցվում է վրացիների կողմից տասնամյակներ շարունակվող ու նորովի դրսևորովող երևույթը` հայկական եկեղեցիների վրացացման  արշավը:  Կազմակերպության համարձակ գործունեւոթյունից վախվորած, վրաց իշխանավորներն այլևս չէին հանդգնում իրենց հայտնի հակահայական սցենարներն իրացնել հայկական երկրամասում: Նույնիսկ վրացական հարկային,  դատախազության ներկայացուցիչները չէին համարձակվում մուտք գործել Ջավախք:     Հասունանում էր քաղաքական գործընթացներում ներգրավվելու անհրաժեշտությունը: Ջավախքի  ուժերը միավորելու նպատակով 2005թ. մարտի սկզբին հիմնադրվում է «Միասնական Ջավախք» ժողովրդական դաշինքը, որի կորիզն են  կազմում «ՋԵՄՄ»-ի անդամները: Իսկ արդեն 2006-ին, երբ Վրաստանը պատրաստվում էր ՏԻՄ ընտրություններին, առաջին անգամ ջավախահայությունը, հանձին «Միասնական Ջավախք՚ շարժման, ընտրությունների մասնակցության հայտ է ներկայացնում: «Այդ ընտրություններում տղաները փայլուն հաղթանակ տարան, «Միսնական Ջավախքը իրականում հավաքել էր 70 % ձայն: Բայց Թբիլիսին բացահայտորեն կեղծեց պատկերն ու հայտարարեց` ընդամենը, 30 %ե: Վրացական իշխանությունները, հայ շրջանակներից իրենց կամակատար անձանց հաղթանակը Ջավախքում ապահովելու նպատակով, դիմեցին կոպիտ խախտումների: Իսկ կեղծիքը չէր կարող հանդուրժվել Վահագնի ու իր ընկերների կողմից: Սկսվում են զանգվածային բողոքի ցույցերը: Ժողովուրդը ,«Միասնական Ջավախքի կողքին էր, ինչը  տղաներին առավել ոգևորում էր, դարձնում համարձակ ու վճռականե: Այն առաջացնում էր  Վրաստանի իշխանությունների զայրույթն ու վրդովմունքը, վերջիննես սարսափած էին ազգային արժանապատվությամբ տոգորված ջավախահայ երիտասարդության քաղաքականապես հասուն ու գրագետ գործողություններից,  և գիտակցում էին, որ Ջավախքում հասունանում է իրենց հակահայկականության դեմ ընդվզող, դրանով իսկ լուրջ վտանգ ներկայացնող քաղաքական ուժ: Եթե վրացական կողմի մտահոգությունները լիովին հասկանալի էին, ապա տարօրինակ էր հայ քաղաքական որոշ գործիչների  բացասական կեցվածքը հայրենանվեր երիտասարդների հանդեպ: Իսկ ովքե՞ր էին այդ «որոշները», որոնց ևս վրդովվեցնում էր երիտասարդների` Ջավախի հայապահպանմանն ուղղված քայլերը: «Նրանք հին սերունդի` 1990-ականների սկզբի հայ հասարակական-քաղաքական այն գործիչներն էին, ովքեր մշտապես եղել են Երևանի իշխանությունների հլու հնազանդ կամակատարները : Այդ մարդիկ խանդով էին վերաբերվում երիտասարդների գործողություններին: Հրապարակ էր իջել մի նոր սերունդ, որն առավել ամուր կառչած լինելով հայրենի հողին, ավելի մտահոգ էր հայրենի Ջավախքի ճակատարգրով, քան նախորդներն էին: Տղաների գործունեությունը նման էր մի օազիսի` համատարած գորշության մեջ»,- գնահատում է Սեֆիլյանը: Տարբեր էին անգամ պայքարի մեթոդները: Ի տարբերություն  հների, որոնք  վրաց իշխանությունների հակահայկական քաղաքականության դեմ պայքարում էին ընդամենը հրապարակային հայտարարություններով, միջազգային ատյաններ հեռագրեր ուղարկելով, ապա Չախալյանի ու իր ընկերների համոզմամբ` ջավախահայության դեմ կիրառվող խտրական քաղաքականությանը հնարավոր էր   հակազդել միմիայն   կազմակերպված դիմադրությամբ: Բնական է, որ ինքնուրույնությունից զուրկ  մարդկանց  պիտի դուր չգալիս երիտարասարդ սերնդի ինքնավստահությունն ու համարձակությունը: «Հայ ավանդական քաղաքական ուժերը քաջարի երիտասարդներին  ոգևորելու, առաջնորդելու փոխարեն,  սկսեցին խանգարել, պարբերաբար հակադրվել նրանց, հալածել, անգամ նպաստել նրանց մեկուսացմանը՚: Նույնիսկ  Հայաստանի առանձին քաղաքական կուսակցություններ և հասարակական կազմակերպություններ ջավախահայ  երիտասարդ ազգային ուժին օգնելու փոխարեն սկսեցին զբաղվել էժանագին քայլերով` վարկաբել Վահագն Չախալյանին ու «Միասնական Ջավախք»-ի ակտիվիստներին, զրպարտել նրանց վրացական կամ ռուսական հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ: Եվ սա, անշուշտ, ուներ իր պատճառները, որոնք ոչ մի առնչություն չունեն ազգի շահերի հետ և պետք է փնտրել նեղ անձնական շահերի տիրույթում: Իրողությունը հետևյալն է. «Միասնական Ջավախք»-ի` որպես առաջատար ուժի ի հայտ գալը ստվերում էր որոշ քաղաքական և հասարակական ուժերի գործունեությունը, զրկում նրանց Ջավախքի իրավունքների պաշտպաններ հորջորջվելու մենաշնորհիցը, դրանով իսկ վտանգում Հայաստանում և Սփյուռքում սեփական քաղաքական, ինչու ոչ, նաև ֆինանսական  կապիտալի ձեռքբերմանը:

ՀՀ իշխանություններն իրենց հերթին ևս չօգնեցին «Միասնական Ջավախք»-ին, ավելին. այն պահին, երբ Վրաց իշխանությունները ծրագրեցին չեզոքացնել Ջավախքի առաջատար քաղաքական ուժին, առաջին հարվածը եկավ այնտեղից, որտեղից Վահագն ու իր ընկերները ամենևին չէին  սպասում. դա Հայաստանն էր:

Ովքե՞ր  դավաճանեցին

ՏԻՄ ընտրություններից մի քանի օր անց Վահագնն իր ընտանիքի և Գուրգեն Շիրինյանի հետ մեկնում է Հայաստան: Երևան մտնելուն պես մեքենան շրջապատվում է 5-6 այլ մեքենաների կողմից: Դրանցից դուրս եկած անհայտ անձինք սկսում են կռվի բռնվել Վահագնի ու Գուրգենի հետ:

«Տեղի ունեցածը խուլիգանություն էր, բայց  պատվիրված խուլիգաբնություն»,- համոզված է Ժիրայր Սեֆիլյանը, իսկ դավաճանության կազմակերպիչները մի կողմից ջավախքյան այն ուժերն էին, ովքեր ուզում էին Թբիլիսիին հաճոյանալով իշխանության մեջ սեփական տեղն ապահովել: Մյուս կողմում Հայաստանի իշխանություններն էին: Վերջիններս  «պապից ավելի կաթոլիկ գտվեցին»: Եթե Վրաց իշխանությանը չհաջողվեց տղաներին չեզոքացնել Ջավախքում, ապա  ՀՀ  իշխանությունների ակտիվ աջակցությամբ այն գլուխ բերվեց Հայաստանում:

«Նույնիսկ նպատակ ունեին, սարքված խուլիգանական սցենարի ընթացքում ֆիզիկապես ոչնչացնել տղաներին: Փաստորեն, Չախալյանի և Շիրինյանցի նկատմամբ իրականացվեց մահափորձ: Բայց իրենց ֆիզիկական պատրաստվածությամբ տղաները կարողացան դիմադրել` 5 հոգով 40-ի դեմ: Վահագն ու Գուրգենն անզեն էին, մինչդեռ հարձակում գործած խուլիգանները զինված էին մետաղյան լոմերով, ատրճանակներով, դանակներով»: Հետևանքը եղավ այն, որ Գուրգենը թիկունքից դանակահարվում է, իսկ Վահագնը գլխին հասցված ծանր առարկայի ուժեղ հարվածից կորցնում գիտակցությունը: Դանակահարվում են նաև Չախալյանի հայրն ու եղբայրը և տեղափոխվում հիվանդանոց:  Հաջորդ օրը տարածվում է հնարովի մեղադրանք` Վահագն Չախալյանը հայկական սահմանը հատել է ապօրինաբար: Եվ ՀՀ ԱԱԾ-ի աշխատակիցները, փոխարենը խուլիգանական հարձակում իրականացրած անձանց որոնելու, ձերբակալում են Վահագնին: Սկսվում է դատական գործընթացը: Ամիսներ անց, Գյումրիի առաջին ատյանի դատարանի որոշմամբ, Վահագն Չախալյանը դատապարտվում է մեկ տարվա պայմանական ազատազրկման` 1,5 տարի փորձաշրջանով, և վտարվում Հայաստանից:

Հայաստանի իշխանությունների նման վերաբերմունքն արդարացիորեն որակվեց դավաճանություն: Քանզի ակնհայտ էր վրաց և հայ իշխանությունների գործողություններում ներքին պայմանավորվածությունը: Սեֆիլյանը նկատում է, որ Հայաստանում դատական գործընթացն անվերջը ձգձգվում էր, նպատակը պարզ էր` ժամանակ ու հնարավորություն ընձեռել Վրաց իշխանություններին իրենց ուզած իրավիճակը Ջավախքում հաստատելու համար: Հնարավոր բոլոր մեթոդները կիրառվեցին Ջավախքի ձայնը լռեցնելու համար:   Հայկական կողմի` յուրայիններին թիկունքից խփելու քայլերը նախ  վրաց իշխանություներին առավել համարձակ գործելու հնարավորություն ընձեռեցին: Վերջիններիս համար եկել էր երկար սպասված պահը` հաշվեհարդար տեսնելու «Միասնական Ջավախք»-ի ակտիվ անդամների նկատմամբ: Եվ օգտվելով Չախալյանի Երևանում կալանված լինելու փաստից, վրացական իշխանությունները քրեական գործեր են հարուցում մի շարք ակտիվիստների նկատմամբ,  անգամ ճնշել «Միասնական Ջավախք»-ին աջակցած տեղական ձեռներեցներին:

Սակայն Թբիլիսին իր գործը դեռ ավարտված չէր համարում: «Միասնական Ջավախք»-ի ակտիվիստների նկատմամբ հալածանքների հաջորդ ալիքը սկիզբ է առնում 2008թ. հուլիսի 17-ին` Հարավային Օսեթաիայում պատերազմի բռնկումից 20 օր առաջ: Ժիրայր Սեֆիլյան.«Օսեթիայի դեմ ռազմական գործողություններից առաջ Սահակաշվիլին որոշում է ապահովել թիկուքը և Ջավախքում դիմում սադրանքի»: Ու մոգոնվեց առիթը` Ախալքալաքի շրջանի ոստիկանապետ Սամվել Պետրոսյանի տան մոտ տեղի ունեցած հանելուկային պայթյունը: 2008թ. հուլիսի 17-ին 300 հոգանոց հատուկ ջոկատայինները զենք փնտրելու պատրվակով, ապօրինաբար ներխուժում են «ՋԵՄՄ»-ի գրասենյակ:

Խուզարկման արդյունքում զենք չհայտնաբերվեց, ու քանի որ չկարողացան հասնել իրենց ուզածին, 5 օր անց, 2008թ. հուլիսի 21-ին,   հատուկ ջոկատայինները ներխուժում են Վահագն Չախալյանի բնակարան և խուզարկության ժամանակ Վահագնի, նրա հոր և անչափահաս եղբոր մահճակալների տակ հանկարծ «հայտնաբերում» զենք ու զինամթերք: «Դա մի թաթերականացված նեկայացում էր, տղաները չէին կարող տանը զենք պահել,  փաստված է, որ  դա հատուկ ջոկատայինների ձեռքի գործն էր: Վահագնը անգամ տանից չէր հեռացել, քանի որ  վստահ էր իր անմեղության մեջ, անգամ չի դիմադրել վրացի ոստիկաններին, նույնիսկ ինքն է ասել` ձերբակալեք ինձ: Մինչդեռ Գուգենը համոզված լինելով վրաց նենգության մեջ, դիմում է փախուստի»:

Արցախյան ազատամարտի հերոս Ժիրայր Սեֆիլյանը ցավով տեղեկացրեց, որ այսօր անկախ Հայաստանի Հանրապետության ոստիկանական բաժիններում կարող ենք տեսնել Գուրգեն Շիրինյանի նկարը, որ ցուցադրվում է որպես գլխավոր հետախուզվողի: «ՀՀ ոստիկանությունը փնտրում է հայազգի լավագույն զավակներից մեկին` Գուրգեն Շիրինյանին, ինչ է Բեն-Լադե՞ն է: Անգամ Քարվաճառի ոստիկանոոթյունում կտեսնեք նրա նկարը որպես հետապնդվողի: Սա պատիվ չի’ բերում մեզ, ամո’թ է»:

Չախալյաններին ձերբակալվում են` ապօրինի զենք, զինամթերք պահելու կեղծ մեղադրանքով, հարուցվում է քրեական գործ:  Վահագն Չախալյանի նկատմամբ առաջադրվում են ևս մի քանի նոր մեղադրանքներ, որոնց հիմքում ուղղակի ընկած է 2005-06 թթ. նրա ծավալած քաղաքական գործունեությունը, մասնավորապես` զանգվածային բողոքի ցույցերի կազմակերպումը:  Իսկ նախաքննությունն ու դատական գործընթացը կատարյալ խեղկատակություն էր, որ  իրականացվեց Վրաստանի Սահմանադրության և քրեական-դատավարական օրենսգրքի, նաև Վրաստանի կողմից վավերացված Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի կոպիտ խախտումներով: ՎԱհագնի ու նրա ազգականների դեմ թխած շինծու գործը տրամաբանական ավարտին հասցնելու նպատակով Ախալցխայի դատարանը ստիպված դիմեց աղաղակող խախտումների: Այլ բան հնարավոր էլ չէր ակնկալել, քանզի այն վրաց իշխանությունների քաղաքական պատվերն էր ուղղված հայ ազգային գործիչ Վահագն Չախալյանի քաղաքական գործունեության դեմ: Սակայն հարկ է հստակ գիտակցել, որ Վրաստանի դատարանի` կեղծիքի ու անօրինությունների վրա կայացրած դաժան դատավճիռն ուղղված է ոչ միայն Վահագնի, այլև Ջավախքի ու ողջ հայության դեմ:

Որ չպատռվի կեղծ դեմոկրատի դիմակը

Այս տարվա հոկտեմբերի 5-ին Վահագնը հայտարարեց անժամկետ հացադուլ, այն բողոք էր ի նշան իր նկատմամբ սահմանված անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող բանտային պայմանների դեմ: Ի դեպ, բանտի ադմինիստրացիան սկզբում ցինիկաբար հրաժարվել էր գրանցել հացադուլի փաստը: Իսկ վրացական կողմի` ՎԱհագնի դեմ կիրառվող նման խստացումներն աննպատակ չեն: ՀԱյտնի է, որ Չախալյանի գործը գտնվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, և, ինչպես հավաստում են «Երկիր» միութան ներկայացուցիչները, հնարավոր է, որ  դատարանը ընթացիկ տարվա վերջին կամ առաջիկա տարվա սկզբին այն քննութան առնի: Ահա սա է, որ խիստ անհանգստացնում է ժողովրդավար ներկայացող Վրաց իշխանությանը, քանզի նաև գիտակցում է, որ միջազգային դատարանում պատռվելու է դեմոկրատի կեղծ դիմակը: Ահա թե ինչու են  ոտք ու ձեռք ընկած փորձում է Վահագնին տարբեր գործարքները առաջարկել: «Վրացական կողմը  հասկանալով, որ այս մարդու հետ չեն կարող պաշտոն առաջարկելով լեզու գտնել, փորձում է նրանից հետևյալ խոստումը կորզել` բանտից դուրս գալուց հետո ոչ միայն  չզբաղվել քաղաքականությամբ, այլև հեռանալ Ջավախից: Մինչդեռ Վահագնը շարունակում  է մերժել ու մնալ անհողդողդ: Իսկ հայությունը պետք է լավ հասկանա, որ Վահագն Չախալյան, նշանակում է հայկական Ջավախք: Ու քանի դեռ բանտված է ՎԱհագնը, ուերմն բանտված է և Ջավախքը: Այդ խորհուրդը կա Վահագնի տոկունության մեջե,-ասում է Սեֆիլյանը:

Այդ դժվարին պայմաններում Վահագնը ոչ միայն չի հուսահատվում, այլ ջավախահայությանը ոգեկոչում է համախմբման: Ամիսներ առաջ բանտից հնչեցրած իր կոչում նա գրեց. «Հակառակորդը մեր աչքերում չպիտի նկատի թուլություն կամ հոգնածության հետք իսկ: Մենք պետք է թոթափենք մեր վրայից անտարբերության փոշին, անտարբերություն մեր իսկ ճակատագրի նկատմամբ: Չկա ավելի մեծ վիրավորանք, քան ազգային արժանապատվությանը դիպչելը, ազգային իրավունքները ոտնահարելը, մի՛ հանդուրժեք նման վիրավորանք: Բոլորս մեկտեղ, ուս ուսի տված  պիտի հետ նվաճենք մեր պապերի երկիր Ջավախքի վեհությունը, մեր հպարտ Աբուլի վեհությունը»: Իսկ Վահագնի կոչը միայն ջավախահայությանը չի ուղղվածայն, այլ ամեն մի հայի ` լինի Ջավախքում, Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում:

Մինչդեռ Վահագն Չախալյանի ձերբակալությունից հետո Հայաստանյան քաղաքական ուժերը , ( բացառությամբ 1-2-ի) ոչ միայն հետևողականորեն չզբաղվեցին այս խնդրով, այլև շատերի կողմից գրեթե մոռացության է մատնվել այն փաստը, որ արժանապատիվ ու ազգանվեր հայորդին կեղծ մեղադրանքով շարունակում է բանտված մնալ Թբիլիսյան բանտում:

Վահագն Չախալյանի ազատ արձակումը հնարավոր է միայն պաշտոնական Թբիլիսիի վրա ճնշում գործադրելու դեպքում: Իսկ այդ հարցում  կարևորագույն դերակատորումը վերապահված է միայն  Հայաստանի Հանրապետությունը, որպես հայության համահավաք հայրենիքի: ներկայիս  իշխանությունները պետք է ու կարո’ղ են Վահագնի ազատման միջնորդությամբ հանդես գալ վճռորոշ քայլերով, թերևս այդ կերպ փոքր-ինչ մեղմելով նախորդի «բացթողումները»:

Արմինե Սիմոնյան

ArmAr.am,  «Իրատես  de facto»


Դիտել Լրահոս, Հասարակություն, Ջավախք, Վերլուծական, Վրաստան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն