«Մահմեդական հայ չկա, չի լինում, ինչպես մածունը չի լինում սև»
Պատմաբան ԹԱՄԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ
. «Մահմեդական հայ չկա, չի լինում, ինչպես մածունը չի լինում սև», և հակառակը պնդողներին ուղղում հետևյալ հարցադրումը` պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կրոն է իսլամը. «Այն աշխարհընկալում է, կենսակերպ, աշխարհայացք, ազգակերտիչ գործոն: Իսլամ դավանելը նշանակում է ումային պատկանել: Իսկ ուման ընդհանուր իսլամական եղբայրության գաղափարն է»:
Հիմնվելով գիտական հետազոտությունների վրա, հայ պատմաբանները հանգում են կարևորագույն հետևության. քանի որ իսլամի դեպքում կրոնական գիտակցությունը շատ ուժեղ է ազդում մարդու ազգային ինքնագիտակցության վրա, հետևաբար, իսլամի ընդունումը նշանակում է հեռացում հայությունից, ասել է թե` իսլամացած հայերն այլևս չունեն ազգային ինքնագիտակցություն: Ի վերջո, փաստ է, որ մեր ինքնության պայքարը դարերով եղել է հակաիսլամական:
ArmAr.am












