Գլխավոր » Society, Ազգային գաղափարախոսություն, Լրահոս, Վերլուծական

Կարինե Նալչաջյան.«Չսիրել Հայրենիքը` նշանակում է զուրկ լինել ինքնասիրությունից»

Դեկտեմբեր 20, 2011թ. 00:47

Karine-1Կարինե Նալչաջյան.«Չսիրել Հայրենիքը` նշանակում է զուրկ լինել ինքնասիրությունից և ինքնահարգանքից` խմբային մակարդակում: Հայրենիքը չսիրող մարդը ներքուստ կոնֆլիկտային մարդ է:

Հայրենասիրությունն առաքինություն է: Միայն արատավոր ու խեղված էթնիկական ինքնագիտակցության տեր մարդը կարող է հայրենասիրությունը համարել արատ` այն նույնացնելով գավառամտության հետ:

Ցավոք սրտի, մեզանում առկա է այդ դիքորոշումը և սա մեր խմբային ինքնագիտակցության և հոգեբանական ինքնապաշտպանության թուլացման արդյունք է: Այս վտանգավոր դիրքորոշումը կարծրանալու միտում ունի:

Հաճախ մենք կարող ենք նկատել, թե ինչպես, նույնիսկ Հայրենիքի նկատմամբ ջերմ զգացմունքներ տածող մարդիկ խուսափում են հայրենասեր երևալուց, որովհետև կարող են թիրախ դառնալ այս հարցում աղավաղված դիրքորոշում ունեցողների համար: Մինչդեռ, իմ խորին համոզմամբ այսօր մեզանում հայրենասիրության պակաս կա. ոչ թե շողոմ ու թատերականացված, այլ` իրական հայրենասիության. երբ ազգիդ նպատակները դու ընկալում ես որպես քոնը, երբ Հայրենիքիդ հաղթանակները քեզ նույնպիսի հրճվանք ու հպարտություն են պարգևում, ինչպես քո անձնական հաղթանակները, իսկ Հայրենիքիդ պատճառված ցավը զգում ես քո հոգով ու մարմնով:

Սա նշան է այն բանի, որ անձը հոգեբանորեն նույնցած է իր ազգի հետ և իրեն զգում է ընդհանրական էթնիկական Մենք-ի անբաժանելի մասը: Այսպես հոգեպես ուժեղանում են և’ անհատները, և’ Հայրենիքները: Միայն այսպես կարող ենք մենք` հայերս, ապագայից լավ լուրեր սպասել:


Դիտել Society, Ազգային գաղափարախոսություն, Լրահոս, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն