Գլխավոր » Society, Զինված ուժեր, Լրահոս, Հասարակություն

Ուզում եք դառնալ կազակ գեներա՞լ` ուրեմն վճարեք կլորիկ գումար

Դեկտեմբեր 20, 2011թ. 11:19

Kozak_z_golovoju_tatarinaՀայաստանում դեռևս չկա օրենք կազակական կազմակերպությունների մասին, փոխարենը, այդ անօրենք դաշտում արդեն գործում են վեց կազմակերպություններ, իսկ կազակ գեներալներ` ինչքա~ն կուզեք:

Ուզո՞ւմ ես դառնալ հայ կազակ գեներալ կամ գնդապետ, ուրեմն վճարիր կլորիկ գումար և ձեռք կբերես կազակական ցանկացած կոչում, հետն էլ բազմաթիվ շքանշաններ ու մեդալներ, անկախ այն բանից` արժանի՞ ես, վաստակե՞լ ես այդ իրավունքը, թե` ոչ: Փաստերը ցույց են տալիս, որ արժանիքները բոլորովին անտեսված են, փոխարենը, գործ ունենք անբարո առքուվաճառքի հետ:

Հայաստանում կազակական կոչումներ են ստանում մարդիկ, ովքեր ոչ մի առնչություն չունեն կազակության հետ, չեն ծառայել բանակում, իսկ եթե ծառայել են, ուրեմն արժանի չեն եղել զինվորական բարձր կոչումների և իրենց փառասիրությանը հագուրդ տալու համար գտել են  փողով գեներալ դառնալու հարմար ճանապարհը: Նման զեղծարարություններով գեներալ, գնդապետ դարձածների մեջ քիչ չեն անգամ հանցագործ անցյալ, ընդհուպ մինչև հոգեկան լուրջ շեղում ունեցողները:

Ստացվում է, որ մեր երկրում կազակությունը վերածվել է երկկողմ շահավետ բիզնեսի. շահում են ոչ միայն կազակության անվան տակ ստեղծված կեղծ հ/կ-ները` կոչում- մեդալ-շքանշան վաճառելով, ու հետո գեներալ կոչվածներից անդամավճարներ հավաքելով, այլև գնորդը: Կհարցնեք, իսկ վերջինիս օգո՞ւտը որն է. այդպիսիք, բնականաբար, զերծ լինելով զինվորականին վայել արժանապատվությունից, գնված կոչումները ծառայեցնում են զուտ շահադիտական նպատակների համար:

Այսպես, ինքանակոչ կազակ «գեներալը» կեղծ վկայագիրը գրպանում հայտնվում է ԱՊՀ այն երկրներում, ուր գործում են հզոր կազակական կազմակերպություններ, ու վերջիններիս ներկայանալով որպես Հայաստանից ժամանած նույնադավան եղբայր-գործընկեր, փորձում այն ծառայեցնել սեփական բիզնես շահերին, ինչու ոչ` նաև քաղաքական:

Հարց է առաջանում, արդյոք, այս երևույթի մասին տեղեկացված չէ՞ ՀՀ պաշտպանության նախարարության բարձրաստիճան ղեկավարությունը, եթե այո, ապա ինչու է հանդուրժում «զինվորական» խաբեբայությունը: Պատկերացրեք, երբ վաղը մի հանցագործության բացահայտումից պարզվի, որ կազակական ուսադիրների տակ թաքնված հայ «գեներալը» ոչ այլ ոք է, քան մի սովորական (կամ անսովոր) հանցագործ:

Եվ ուրեմն, ժամանակն է, որ կազակական կեղծ կոչումներ բաժանող կազմակերպությունները հայտնվեն իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում, իսկ զինվորականի կոչումը սեփական շահերին ծառայեցնող խարդախները ենթարկվեն պատասխանատվության:

Արմինե Սիմոնյան
ArmAr.am, «Իրատես de facto»


Դիտել Society, Զինված ուժեր, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն