Գլխավոր » Լրահոս

ԱՄՆ-ն չունի հստակ մշակված քաղաքականություն Հարավային Կովկասում

Օգոստոս 15, 2009թ. 19:03

Ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հայտարարել է, թե չկա մի մեխանիզմ, որն իրեն կարող էր հուշել, թե, ի վերջո, ինչպիսի՞ն է ԱՄՆ քաղաքականությունը Հարավային Կովկասում: Ու քանի որ մեխանիզմը բացակայում է, ինքը չէր կարող աշխատել չեղած քաղաքականության իրականացման ուղղությամբ, փոխարենը գործել է «ընդհանուր քաղաքականության էպիկենտրոնում»:

Բրայզան իր այս խոստովանությամբ ապացուցում է, որ այս տարիների ընթացքում ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացն եղել է այլ տարածաշրջանային քաղաքական գործընթացների ազդեցության տակ: «ԱՄՆ-ն, ինչպես նաև Ռուսաստանը, ցայժմ բավարարվում էին ադրբեջանա-արցախյան գոտում ստատուս-քվոյի պահպանությամբ: Այսինքն, երկու գերտերությունները, պարզապես, փորձում էին ժամանակ շահել Հարավային Կովկասում նոր քաղաքականություն մշակելու համար: Եվ այս գործընթացն արդեն իսկ սկսված է: ԱՄՆ-ում ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Ստիվեն Մաննի գլխավորությամբ մի խումբ փորձագետներ լուրջ աշխատանքներ են տանում այդ ուղղությամբ: Ռուսաստանում այս բեռը դրված է ԱԳ նախարարության, նախագահի վարչակազմի և հատուկ ծառայությունների ուսերին: Եվ քանի դեռ վերոնշյալ խմբերը չեն եկել որոշակի եզրակացությունների, երկու երկրների քաղաքականությունը մեր տարածաշրջանում կշարունակի իրավիճակային բնույթ կրել, ինչն, իհարկե, պահանջում է ավելի պատրաստաված մասնագետների ներգրավվածություն, քան Մեթյու Բրայզան ու Յուրի Մերզլյակովն էին:

ArmAr.am


Թեգեր` ,

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`