Գլխավոր » TOP, Լրահոս, Ցեղասպանություն

Իսրայելի Կնեսետում կրկին կքննարկվի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

Դեկտեմբեր 26, 2011թ. 16:40

IzraelԻնչպես հաղորդում է IzRus լրատվական ծառայությունը, Իսրայելի Կնեսետի Կրթության, մշակույթի եւ սպորտի հանձնաժողովի նախագահ Ալեքս Միլլերը հայտարարել է, որ հանձնաժողովը շուտով հավաքվելու է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի քննարկումը շարունակելու նպատակով:

Այս մասին հանձնաժողովի նախագահը հայտարարել է այսօր` դեկտեմբերի 26-ին կայացած քննարկման ժամանակ, որին մասնակցել են Ալեքս Միլլերը, Կնեսետի խոսնակ Ռեուվեն Ռիվլինը, խորհրդարանական կոալիցիայի նախագահ Զեեւ Էլկինը, պատգամավորներ Ուրի Օրբախը, Զահավա Գալյոնը, Արյե Էլդադը, Օտնիել Շնելլերը, Իսրայելի ԱԳՆ-ի, ներկայացուցիչները:

Լրատվամիջոցի փոխանցմամբ, քննարկմանը ներկա մեծամասնությունը հանդես է եկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օգտին:

ArmAr.am


Դիտել TOP, Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն