Գլխավոր » Culture-Hogevor, Լրահոս, Հասարակություն

Քարոզչությո՞ւն, թե հակաքարոզչություն

Հունվար 24, 2012թ. 11:30

86Գաղափարախոսության վրա հիմնված աշխարհում գոյություն ունեցող ամենակազմակերպված ու ամենագլխավոր հաստատություններից մեկը Տիեզերական Եկեղեցին է, որը ամբողջությունն է Առաքելական, Ուղղափառ, Կաթոլիկ ու Բողոքական եկեղեցիների, սակայն նշած եկեղեցիները առանձին առանձին ամեն մեկը իր սեփական քարոզչությունն է կատարում: Հաճախ քարոզչության շնորհիվ որևէ եկեղեցու հեղինակության բարձրացումը կամա թե ակամա պատճառ է դառնում մեկ այլ եկեղեցու հեղինակության անկմանը:

Իհարկե, քարոզխոսությունը քարոզչության կարևոր մաս է կազմում, սակայն բովանդակալից ու իմաստուն քարոզը եթե նույնիսկ հնչեցվում է եկեղեցում, բայց տգեղ շարժումներով ու շեշտադրումներով, ապա կարող է վանել ուղղամիտ ու նրբանկատ ունկնդրին: Այսպիսի ակամա հակաքարոզչություններ լինում են բոլոր եկեղեցիներում, բայց մենք սրտացավ ենք հատկապես Հայ եկեղեցու համար: Սքեմով հոգևորականի յուրաքանչյուր շարժումն ու դեմքի արտահայտությունը քարոզչության մաս է կազմում: Ձեռքերը գրպանում ու ծխախոտը բերանին խոսող հոգևորականը կարևոր չէ թե ինչ է խոսում, նա ինչ էլ խոսի դա կլինի հակաքարոզչություն:

Անվիճելի է, որ գործող բարձրաստիճան հոգևորականներն են, որ երկրային օրինակ են հանդիսանում ապագա հոգևորականների համար, ինչը ենթադրել է տալիս, որ ճիշտ քարոզչության հիմքում ընկած է ճիշտ կադրային քաղաքականությունը: Չկա հեղինակություն, ուրեմն չկա կադրային ճիշտ քաղաքականություն, հետևաբար չկա նաև քարոզչություն: Եթե որևէ եկեղեցի չունի հեղինակություն ոչ աշխարհում և ոչ իր իսկ սեփական ժողովրդի մոտ, դա նշանակում է, որ այդ եկեղեցին չունի քարոզչություն: Իսկ եթե ունի քարոզչություն, բայց չունի հեղինակություն, դա նշանակում է, որ այդ թվացյալ քարոզչությունը իրականում հակաքարոզչություն է, որը կատարում են սխալ ընտրված կադրերը:

Սակայն միայն հոգևորականները չէ, որ Հայ եկեղեցու համար քարոզչություն պետք է անեն, և միայն հոգևորականները չէ, որ իրենց տգեղ խոսքով կամ գործով կարող են հակաքարոզիչ դառնալ: Հայ եկեղեցու յուրաքանչյուր հետևորդ թող զգոն լինի այս հարցում, որպեսզի հանկարծ իր պատճառով Հայ եկեղեցու հեղինակությունը չվարկաբեկվի:

Գենադի Մնացականյան

ArmAr.am


Թեգեր` ,

Դիտել Culture-Hogevor, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն