Գլխավոր » Hay-turq, ԼՂ Հանրապետություն, Հասարակություն

Արցախի մայրաքաղաքը կբարեկարգվի

Հունվար 25, 2012թ. 17:30

BakoԱրցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 25-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված մայրաքաղաք Ստեփանակերտի բարեկարգման աշխատանքներին:

Հատուկ ուշադրություն է դարձվել բազմաբնակարան շենքերի տանիքների կապիտալ վերանորոգման եւ բակերի ու ընդհանուր օգտագործման տարածքների բարեկարգման հարցերին:

ԼՂՀ Նախագահը նշել է, որ թեեւ այս ուղղությամբ արդեն մեծ աշխատանք է կատարվել, սակայն իրավիճակը դեռեւս բավարար համարել չի կարելի:

Բակո Սահակյանն ընդգծել է առկա խնդիրների համալիր լուծման անհրաժեշտությունը` հավելելով, որ Ստեփանակերտը, լինելով մեր հանրապետության դեմքը, որտեղ կենտրոնացված է բնակչության պատկառելի զանգվածը, պետք է ունենա հարմարավետ ապրելու համար համապատասխան պայմաններ եւ արժանավայել տեսք:

Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել կառավարությանը` առկա խնդիրների լուծման վերաբերյալ: Նախագահը, մասնավորապես, հանձնարարել է Ստեփանակերտի քաղաքապետարանի հետ միասին հնարավորինս կարճ ժամկետում մշակել մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի բակերի ու ընդհանուր օգտագործման տարածքների բարեկարգման եւ տանիքների կապիտալ վերանորոգման համապարփակ ծրագիր, կազմել աշխատանքների իրականացման ժամանակացույց` հաշվի առնելով առկա իրավիճակն ու խնդիրների առաջնահերթությունը, եւ ապահովել իրականացվող աշխատանքների լուսաբանումը լրատվամիջոցներում:

Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

ArmAr.am


Թեգեր` ,

Դիտել Hay-turq, ԼՂ Հանրապետություն, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն