Մրցույթ` <Մեր բանակը 20 տարեկան է>
Հունվար 25, 2012թ. 20:51
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ հայտարարում են «Մեր բանակը 20 տարեկան է» թեմայով շարադրության /բանաստեղծություն, պատմվածք, էսսե/ հանրապետական մրցույթ` նվիրված հայկական բանակի օրվան:
ԿԳ նախարարությունից տեղեկացնում են, որ մրցույթին կարող են մասնակցել 9-12-րդ դասարանների աշակերտները: Աշխատանքները մինչև ս/թ փետրվարի 5-ը անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչություն:
Հանրապետական հանձնաժողովի կողմից ընտրված լավագույն աշխատանքների հեղինակները կպարգևատրվեն ՀՀ կրթության և գիտության նախարարի և ՀՀ պաշտպանության նախարարի կողմից:
Թեգեր` բանակ












