Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Զարաքոլու.<Ներողությունը Թուրքիային չի ստորացնի, այլ կուժեղացնի եւ ավելի կբարձրացնի>

Փետրվար 3, 2012թ. 19:25

Թուրքական Evrensel կայքի փոխանցմամբ, Շվեդիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ դիմել են Նոբելյան խաղաղության կոմիտեին՝ 2012-ի Խաղաղության Նոբելյան մրցանակը թուրք հայտնի իրավապաշտպան, Բելգե հրատարակչատան սեփականատեր Ռագըփ Զարաքոլուին  հանձնելու առաջարկով։

Շվեդ պատգամավորների դիմում-առաջարկում նշված է. <Թուրքիայում 1980-ի սեպտեմբերի 12-ի ռազմական հեղաշրջումից հետո Ռագըփ Զարաքոլուն մտել է Մարդու իրավունքների միության մեջ եւ հանուն ժողովրդավարության եւ մարդու իրավունքերի անդադար շարունակել իր պայքարը, որի համար հայտնվել է պետության թիրախում եւ 2011-ի նոյեմբերի 1-ին կալանավորվել՝ ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու մեղադրանքով>,-նշվել է դիմումի մեջ։

Զարաքոլուն մեկ ամիս առաջ փաստաբանների միջոցով կոչ-նամակ էր ուղարկել Թուրքիայի խորհրդարանի նախագահությանը՝ հորդորելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ <Թուրքիան պետք է առերեսվի իր պատմության հետ: Այն ոչ միայն պարտավորություն է նահատակների առաջ, այլեւ պարտականություն հասարակության առողջ մտածելակերպի համար: 1915-ի համար հիմնարար ներողությունը շատ կարեւոր է: Դրա տեղը Թուրքիայի խորհրդարանը պետք է լինի: Այն Թուրքիային չի ստորացնի, այլ կուժեղացնի եւ ավելի կբարձրացնի>,-գրել էր Զարաքոլուն։

ArmAr.am


Թեգեր`

Դիտել Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն