Գլխավոր » Culture-Hogevor, Լրահոս, Հոգևոր

Զորությունն աղի բլիթի մեջ չէ, այլ` աղոթքի անկեղծության

Փետրվար 3, 2012թ. 19:57

Surb-SargisՓետրվարի 4-ին Սուրբ Սարգսի տոնն է: Եվ այդ օրը սրբի անունը կրող եկեղեցիներում պատարագ է մատուցվելու, կատարվելու է երիտասարդների օրհնության արարողություն: Իսկ երիտասարդները կարող են իրենց նվիրական ու գաղտնի ցանկությունները վստահել Սուրբ Սարգսին` ապավինելով նրա օգնությանն ու բարեխոսությանը. <Անմահի սիրով աշխարհին խաչված Սուրբ Սագիս` պսակված տիրոջ հաղթող խաչով, մեր անձերի փրկության համար եղիր բարեխոս՝ մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի մոտ>:

Քրիստոնեության առաջին դարերից տարբեր աղոթքներով ու շարականներով մարդիկ դիմում էին արագահաս զորավարին` Սուրբ Սարգսին, նրա մասին պատմություններ էին հյուսում: Այսօր հատկապես երիտասարդները Սրբին համարում են իրենց հովանավորը եւ նրան են վստահում նվիրական գաղտնիքները:

<Սուրբ Սարգիսը միշտ ընկալվել է բոլորի կողմից որպես դժվարությունների մեջ հայտնված մարդկանց արագ օգնության հասնող սուրբ, որպես բարի եւ ազնիվ ցանկություններ կատարող սուրբ>,- ասում է Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Եսայի քահանա Արթենյանը։

Շատերը տոնի կարեւոր բաղադրիչ են համարում աղի բլիթը: Քահանան ասում է` ժողովրդական ավանդույթը լավ է, եթե գուշակության չվերածվի: Տոնի խորհուրդն աղի բլիթ ուտելու մեջ չէ, Պատարագի արարղության եւ աղոթքի ու բարեխոսության մեջ է: Կարող են աղի բլիթ չուտել, անկեղծ սրտով, հավատքով խնդրեն Սուրբ Սարգսի բարեխոսությունը, ու չի բացառվում, որ Աստված իրեն ցույց կտա ճշմարիտ ճանապարհը“,- ասում է Տեր Եսայի քահանա Արթենյանը։

ArmAr.am


Դիտել Culture-Hogevor, Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն