Կիպրոսը Թուրքիայի դեմ նոտա է հղելու ՄԱԿ
Մոտ ժամանակներս Կիպրոսի Հանրապետության կառավարությունը Թուրքիայի դեմ նոտա է հղելու ՄԱԿ. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Կիպրոսի Հանրապետությունը բողոքում է, որ Թուրքական պետական նավթագազային ընկերությունը հայտարարություններ է անում կղզու զավթված տարածքում հորատանցքեր բացելու մտադրության մասին:
Այդ կապակցությամբ Կիպրոսի արտգործնախարար Էրատո Կոզակու-Մարկուլին հայտարարել է, որ երկրի համապատասխան մարմինները ուսումնասիրում են տեղեկատվությունը, ըստ որի` նավթի հետախուզական աշխատանքները սկսվելու են փետրվարի 28-ին` Ֆամագուստա քաղաքից 25 կմ հյուսիս-արեւմուտք:
Կոզակու-Մարկուլիի խոսքերով` ստուգվում են նաեւ տեղեկությունները, որ հորատումներն իրականացվելու են Կիպրոսի հնագիտական հուշարձաններից մեկի` Էնգոմա քաղաքի անմիջական մոտակայքում: Նախարարը հայտարարել է, որ թուրքերի մտադրությունը սպառնում է կղզու պատմահնագիտական ժառանգությանը, եւ այդ հիմնախնդրի մասին տեղյակ կպահվի ՅՈՒՆԵՍԿՕ-ին եւ Եվրամիությանը:












