Հայության <գաղթի քարավանները> այլ ուղղություն չունեն այլեւս, բացի Արեւմտյան Հայաստանից ու Կիլիկյան Հայաստանից
Փետրվար 9, 2012թ. 23:47
Տարածաշրջանում ապրող հայությունը նահանջելու տեղ չունի այլեւս, բացի Արեւմտյան Հայաստանից ու Կիլիկյան Հայաստանից:
Եթե տարածաշրջանի հայությանը պարտադրվելու է նոր բռնագաղթի ու <<գաղթի քարավաններ>> կազմել, ապա այդ <<քարավանները>> այլ ուղղություն չունեն բռնելու այլեւս, բացի Արեւմտյան Հայաստանից ու Կիլիկյան Հայաստանից, որն իրենց իրավունքն է, եւ որը, ի դեպ, պարտավոր է պաշտպանել Միջազգային ընկերակցությունը` քավելու համար շուրջ 90 տարի առաջ թույլ տված քաղաքակրթական խոշոր բացթողման մեղքը: Դրա իրավունքն ունի տարածաշրջանում ապրող հայությունը, որովհետեւ ինքն այս վիճակում հայտնվել ցեղասպանության եւ հայրենիքից բռնագաղթվելու հետեւանքով>:
<<Ուխտ Արարատի>>
ArmAr.am












