Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

«Հայոց աշխարհ». Հնարավոր է, որ ընդդիմության միասնական թեկնածուն որեւէ քաղաքական ուժի ներկայացուցիչ չլինի

Հուլիս 12, 2012թ. 10:29

Ըստ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի. «Նախագահական ընտրությունները մեզ համար ինքնանպատակ չեն՝ մենք նախագահական ընտրությունները դիտում ենք ամբողջական իշխանափոխության համատեքստում, եւ եթե հնարավոր լինի տարբեր ընդդիմադիր ուժերի համախմբել ընդհանուր քաղաքական պլատֆորմի շուրջ (ամբողջական իշխանափոխություն ենթադրող սահմանադրական փոփոխությունների ընդունում), հնարավոր է նաեւ ոչ դաշնակցական թեկնածուի պաշտպանելու տարբերակը։

Խոսքը ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի կամ այլ քաղաքական կուսակցության ներկայացուցչին միասնական թեկնածու առաջադրելու մասին չէ. շատ հնարավոր է, որ այդ թեկնածուն որեւէ քաղաքական ուժի ներկայացուցիչ չլինի։ Գոնե ես չեմ պատկերացնում նման սցենար, որ ընդդիմադիր դաշտի քաղաքական ուժերը համախմբվեն այս կամ այն ընդդիմադիր ուժը ներկայացնող որեւէ թեկնածուի շուրջ»։


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն