Գլխավոր » Լրահոս

«Նախաստորագրված արձանագրությունները ճաշացանկ չեն, որ ընտրենք մեր քիմքին հաճելի խորտիկները», -ասում է Արա Պապյանը

Հոկտեմբեր 1, 2009թ. 15:15

Իր ելույթում Արար Պապյանը նշեց, որ ցանկացած հուզախառն հայտարարություն` «21-րդ դարին վայել չէ փակ սահմաններ հարևանների հետ», «պետք չէ հավերժական թշնամիներ լինել հարևանների հետ»,    նման բառախեղդ արված մտազեղումները`   խնդիրը գլխիվայր ներկայացնելու փորձեր են: «Արձանագրությունները միջպետական իրավական փաստաթղթեր են, որով կողմերը   փոխադարձաբար ստանձնում են որոշակի իրավունքներ և պարտավորություններ, ուստի դրանք կարող են գործել միմիայն  որպես ամբողջական փաստաթղթեր»,- ասում է Պապյանը: Ըստ նրա, եթե այդ փաստաթղթերում առկա է գեթ մեկ մերժելի կետ, ուստի` մերժելի է փաստաթուղթն ամբողջությամբ: «Արձանագրությունները ճաշացանկ չեն, որ ընտրենք մեր քիմքին հաճելի խորտիկները»,-ասում է նա:

Մերժելով` «ընդհանուր առմամբ ընդունելի են, բայց կան մասնավոր մտահոգություններ» ձևակեպումները, նա նշեց, որ այս արձանագրությունները  միջազգային փաստաթուղթեր են, ոչ թե կուսակցական որոշումներ, ուստի  առաջարկեց` իզուր տեղը ժամանակ չվատնել առաջարկություններ ներկայացնելու վրա և դիրքորոշումները ներկայացնել հստակորեն:

Հիշատակելով միջազգային  պայմանագրերը, նա ասաց, որ ներկայացված արձանագրությունները խախտում են ՀՀ-ի դե յուրե տարածքային ամբողջականությունը, ոտնահարում միջազգային իրավունքի մի շարք հիմնադրույթներ, հակասում են ՀՀ Սահմանադրությանն ու օրենսդրությանը: «Կասկածյալ տնտեսական շահի համար մեզ զրկում են ապագայում մեր զարգացման հնարավոր միջոցներից և վտանգի են ենթարկում ՀՀ-ի հետագա գոյությունը»,- ասում է Արա Պապյանը: Ըստ այդ փաստաթղթերը մերժելի են քաղաքական, տնտեսական, բարոյական, իրավական և այլ տեսանկյուններից:

Բացի այդ, ըստ բանախոսի, կողմերը չեն կարող սովետա-թուրքական սահմանի հայաստանյան հատվածը դիտարկել և հաստատել, որպես հայ-թուրքական սահման: Եզրափակելով  իր խոսքը, նա դեմ  արտահայտվեց արձանագրությունների ստորագրմանը:

Ա.Գ.


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն