Գլխավոր » Լրահոս

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԵԽ Գլխավոր քարտուղարի տեղակալին

Հուլիս 12, 2012թ. 16:49

Հուլիսի 12-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունել է ԵԽ Գլխավոր քարտուղարի նորընտիր տեղակալ, ԵԽ Ծրագրերի գլխավոր տնօրեն Գաբրիելա Բատաինի-Դրագոնիին:

Նախարար Նալբանդյանը շնորհավորել է տիկին Բատաինի-Դրագոնին ԵԽ Գլխավոր քարտուղարի տեղակալ ընտրվելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ նա իր գործունեությամբ կնպաստի ԵԽ քարտուղարության աշխատանքների արդյունավետության բարձրացմանը և կազմակերպության բարեփոխումների սահուն ընթացքին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում ընթացող ժողովրդական բարեփոխումների շուրջ: Այդ առումով ԵԽ Գլխավոր քարտուղարի տեղակալն ընդգծել է, որ վերջին տարիներին Հայաստանում զգալի առաջընթաց է արձանագրվել ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ոլորտներում, և Եվրոպայի Խորհուրդը շարունակելու է իր բազմակողմանի աջակցությունը այդ գործընթացում:

Էդվարդ Նալբանդյանն ու Գաբրիելա Բատաինի-Դրագոնին անդրադարձել են հաջորդ տարի Եվրախորհրդում Հայաստանի նախագահությանն առնչվող մի շարք հարցերի:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև Հայաստան – Եվրոպայի խորհուրդ 2012-2014թթ. Գործողությունների ծրագիրը, դրա շրջանակներում իրականացվող բարեփոխումների գերակայությունները:

Նույն օրը տեղի ունեցավ Հայաստան-Եվրոպայի Խորհուրդ 2012-2014թթ. գործողությունների ծրագրի մեկնարկի համաժողովը, որը ելույթով բացեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն