Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Դրոյի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունու նկատմամբ նշանակված քրեական պատիժը մնաց անփոփոխ

Հուլիս 12, 2012թ. 18:55

Այսօր՝ հուլիսի 12-ին, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (նախագահող դատավոր՝ Վլադիմիր Գրիգորյան) հրապարակել է դատական ակտը, որի համաձայն՝ 1996թ. ՀՀ գերագույն դատարանի կողմից Արսեն Արծրունու գործով կայացված որոշումը կվերանայվի և կհամապատասխանեցվի ՀՀ քրեական օրենսգրքի 222-ի առաջին մասին (բանդիտիզմ) և 38-104 հոդվածների 2-րդմասի 1-ին կետին (երկու կամ ավելի անձանց սպանությունը), իսկ նրա նկատմամբ նշանակված քրեական պատիժը՝ ցմահ ազատազրկումը, կմնա անփոփոխ:
«Անհասկանալի քաղաքականություն է մեր պետությունում. գտնում են, որ ցմահ դատապարտված ոչ մի անձ չպետք է դուրս գա և ցանկացած ճանապարհով փորձում են անել այնպես, որպեսզի չազատեն: Եվ դատարանի այսօրվա ապօրինի, անհիմն որոշումն այդ քաղաքականության շարունակությունն է»,- ասել է Արսեն Արծրունու փաստաբան Նարինե Ռշտունին:


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն