Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Դեսպան Մանուկյանն այցելել է Վրաստանի նորանշանակ վարչապետին

Հուլիս 13, 2012թ. 11:15

Հուլիսի 12-ին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանն այցելեց Վրաստանի նորանշանակ վարչապետ Իվանե Մերաբիշվիլիին:

Հանդիպման ընթացքում կողմերի նախաձեռնությամբ քննարկվեցին հայվրացական հարաբերություններին առնչվող մի շարք հրատապ և կարևոր, այդ թվում` երկկողմ տնտեսական համագործակցությանը, մշակութային շփումների ակտիվացմանը, Վրաստանի հայ համայնքին և Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմին վերաբերող մի շարք հարցեր:

Հանդիպումն անցավ ջերմ և փոխըմբռնման մթնոլորտում: Ձեռք բերվեց լուծում պահանջող հարցերի շուրջ սերտ համագործակցության և դրա եղանակների վերաբերյալ պայմանավորվածություն:


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն