Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Տանզանիան ճանաչել է՞ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը

Հուլիս 13, 2012թ. 11:01

Տանզանիայի Միացյալ Հանրապետության ներքին գործերի նախարարության կայքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշվել է որպես առանձին պետություն, հաղորդում է «Արմենպրեսը»՝ վկայակոչելով Տանզանիայի ներքին գործերի նախարարության կայքը: Վերջինում ԼՂՀ-ն նշված է այն պետությունների ցանկում, որոնց քաղաքացիները Տանզանիա մուտք գործելու համար պետք է մուտքի արտոնագիր ձեռք բերեն:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները Տանզանիա մուտք գործելու վիզա ստանալու համար պետք է վճարեն 50 դոլար: Մինչդեռ Պակիստանի, Միացյալ Նահանգների և Իռլանդիայի քաղաքացիներն այս տեսանկյունից համեմատաբար ոչ շահեկան վիճակում են: Տանզանիա մուտք գործելու համար նրանք ստիպված են վճարել, համապատասխանաբար, 200 և 100-ական դոլար:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն