Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն

ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահը խախտում է ընտրական օրենսգիրքը. Վիտալի Բալասանյանի շտաբ

Հուլիս 13, 2012թ. 14:12

ԼՂՀ նախագահական ընտրություններում պատգամավորի թեկնածու առաջադրված  Վիտալի Բալասանյանի նախընտրական շտաբը տարածել է հետևյալ  հաղորդագրությունը.

<ԼՂՀ նախագահի ընտրությունների հետ կապված արցախյան որոշ պաշտոնյաներ ակտիվ գործունեություն են սկսել Ֆեյսբուք սոցիալական ցանցում: Նրանցից է ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահ Արամայիս Ավագյանը, ով ֆեյսբուքի իր էջում տարածում է նախագահի թեկնածու Բակո Սահակյանի քարոզչական նյութերը և հանդես գալիս այս թեկնածուի օգտին նախընտրական քարոզչությամբ:

Հիշեցնենք, որ ԼՂՀ ընտրական օրենսգրքի  19-րդ հոդվածի 4-րդ կետի երկրորդ մասով դատավորներին, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, դատախազության մարմինների աշխատակիցներին (ծառայողներին), զինծառայողներին արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել>,- ասված է հաղորդագրության մեջ :


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն