Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի հաղթողներ են ճանաչվել Յան Էյնաստոնը և Իգոր Նովիկովը

Հուլիս 21, 2012թ. 17:49

Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի հաղթողներ են ճանաչվել Յան Էյնաստոնը` Տարտուի աստղադիտարանի ավագ գիտաշխատող (Էստոնիա) և Իգոր Նովիկովը` Մոսկվայի Պ.Ն. Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտի տիեզերական աստղագիտության կենտրոնի փոխտնօրեն (Ռուսաստան): ՀՀ ԳԱԱ նախագահ, Վիկտոր Համբարձումյանի միջազգային մրցանակի հանձնաժողովի նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը հայտարարեց մրցույթի արդյուքները հուլիսի 21-ին ՀՀ ԳԱԱ-ում: Մրցանակը` 500,000 ԱՄՆ դոլար, կբաժանվի երկու դափնեկիրների միջև:

Մրցույթին ներկայացված է եղել 12 աշխատանքներ: Տարտուի աստղադիտարանը առաջադրել է Յան Էյնաստոնին «Թաքնված նյութի և տիեզերական ոստայնի հայտնաբերման մեջ իր հիմնարար ներդրումների համար» : Վիլնյուսի համալսարանի Տեսական ֆիզիկայի և աստղագիտական ինստիտուտի (Լիտվա) կողմից պրոֆեսոր Իգոր Նովիկովը առաջադրվել է «Ջերմ տիեզերքի մոդելի դիտողական հաստատման եղանակի առաջին ձևակերպան և քվազարների զանգվածների որոշման եղանակ առաջարկելու համար»:

Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակը սահմանվել է ՀՀ նախագահի կողմից 2009թ.: Այն աստղագիտության, աստղաֆիզիկայի և հարակից գիտությունների բնագավառում կարևորագույն մրցանակներից է: Մրցանակը հանձնվում է ցանկացած երկրի և ազգության ականավոր գիտնականների, որոնք նշանակալի ներդրում ունեն գիտության մեջ: Մրցանակը կազմում է 500,000 ԱՄՆ դոլար և տրվում է երկու տարին մեկ անգամ` սկսած 2010թ-ից: Առաջին անգամ` 2010թ., մրցանակը շնորհվեց հանրահայտ շվեյցարացի աստղաֆիզիկոս պրոֆեսոր Միշել Մայորին ու նրա գիտական խմբի երկու անդամներին` Կանարյան կղզիների աստղաֆիզիկայի ինստիտուտի աշխատակից Գարիկ Իսրայելյանին և Պորտոյի համալսարանի աստղաֆիզիկայի կենտրոն աշխատակից Նունո Սանտոսին:

Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա 2012թ. սեպտեմբերի 18-ին

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն