Ովքեր են հանձնել Վահագն Չախալյանին
Մ. Սաակաշվիլու իշխող թիմը բազմաթիվ հատկանիշներով իրենից «կարբոնարիներ» է ներկայացնում, այսինքն, եթե կիրառենք 19-րդ դարի դասական եզրաբանությունը՝ «երիտվրացիներ», ովքեր «ըստ սահմանման» են ստեղծվել, գոյություն են ունեցել կոշտ արտաքին կառավարման պայմաններում: Նույնիսկ երբ պարզվել է, որ նախագիծը ձախողվել է եւ պետք է մոտեցումներ գտնել Ռուսաստանի հետ հարաբերություններ հաստատելու համար, դա որոշակի մուլտիպլիկատիվություն էր պատկերացվում: Վարչակարգի ամենամեծ վնասակարությունն ու ճգնաժամը եկավ այն ժամանակ, երբ կորսվեց արտաքին կառավարումը:
Ժամանակի հետ Մոսկվան նույնիսկ շահագրգռված էր ԱՄՆ կողմից վրացական իշխող վարչակարգի կառավարելիության պահպանմամբ, քանի որ դրանով վարչակարգի գործողությունները լիովին կանխատեսելի ու կառավարելի էին դառնում եւ բացառված էին անսպասելի շրջադարձերը:
Եվրոպացիները բավական արագ հասկացան իշխող վարչակարգի խոցելի տեղերը եւ շտապեցին մի կողմ քաշվել դրա գործողությունների համար պատասխանատվությունից, այն դեպքում, երբ ամերիկացիներին հնարավոր ձախողումներն ու տհաճություններն արդեն չէին հետաքրքրում: ԱՄՆ-ը ու Ռուսաստանը հստակ պայմանավորվածություններ ունեին Վրաստանում ստատուս-քվոյի «ռեժիմայնության», ինչպես նաեւ ԱՄՆ համար կարեւորագույն հանգամանքների ու պայմանների, այսինքն, տրանզիտային միջանցքի անվտանգության վերաբերյալ:
Ազգային անվտանգության նախարար Վանո Մերաբիշվիլին բազմիցս փորձել է միջոցառումներ անցկացնել Մոսկվայում վրացական շահերն «առաջ քաշող» նախաձեռնող խմբերի ստեղծման ուղղությամբ: Այդ նպատակով խոշոր միջոցներ են ծախսվել արտաբյուջետային հիմնադրամներից, հնարավոր է, չկասկածելով, որ այդ գործողությունները վերահսկվում էին ՌԴ ԱԴԾ կողմից: Ըստ էության, Վրաստանի բոլոր քիչ թե շատ նշանակալի հետախուզական ու հակահետախուզական գործողությունները ձախողվել են կամ էլ գտնվել են ԱԴԾ վերահսկողության տակ:
Նման գործողությունների թվում էր նաեւ Եվգենի Պրիմակովի «կասկածելի», մինչեւ վերջ չպարզաբանված գործունեությունը, ով սովոր է քաղաքական ծառայությունների դիմաց մեծ գումարներ վաստակելուն, եւ Վրաստանից ինչ-որ մեկին խոստացել էր վրացամետ կուսակցություն ստեղծել Մոսկվայում, իհարկե ոչ անշահախնդիր:
Ընդ որում, որոշակի փուլում Ռուսաստանը սկսել է եվրոպական պետությունների հետախուզությունների ու քաղաքական գործիչների հետ համաձայնեցնել իր որոշ նախաձեռնություններ ու մտադրություններ, որոնք Վրաստանը դիտարկում էին որպես «մանրադրամ»: Վրաստանում բազմաթիվ մարդիկ կան, ովքեր հիմար չեն ու շատ լավ հասկանում են, որ տվյալ պնդումները դատարկ բան չեն:
«Երիտվրացիների» համար հայկական թեման հատկապես բարեբեր էր, քանի որ հակահայկական քարոզչության շնորհիվ Վրաստանում կարելի է հեղինակություն ձեռք բերել՝ հաշվի առնելով հատկապես ավագ սերնդի տրամադրությունները: Սամցխե-Ջավախեթիում (Ջավախք) հորինված «սեպարատիզմը» վրաց հասարակության վրա ազդելու լծակներից մեկն էր դարձել եւ հնարավորություն էր տալիս ուժեղացնել ներքին ծառայությունների դերն ու ազդեցությունը:
5-7 տարի առաջ, օգտվելով Ջավախքի հասարակական կազմակերպությունների միջեւ հակասություններից, նրանց միջեւ փոխհասկացվածության բացակայությունից, վրացական իշխանությունները փորձել են Ջավախքի հասարակական սեկտորը մաքրել իրական անկախ կազմակերպություններից եւ քրեականացնել այդ գավառը, իսկ հետո նաեւ հայերի ամբողջ հասարակական կայնքը: Դատապարտվել էր հայկական երիտասարդական կազամեկերպության առաջնորդ Վահանգն Չախալյանը, եւ դրանով պայմաններ էին ստեղծվել արհեստական «հայկական» կազմակերպություններ աճեցնելու համար:
Պետք է ասել, որ օգտվելով Վահագն Չախալյանի անփորձությունից ու ոչ հասունությունից, վրացական իշխանությունները հաջողությամբ ներկայացրել են նրան որպես սեպարատիզմի ու ծայրահեղականության առաջնորդ: Այդ գաղափարի ու նախագծի գաղափարախոսներն ու նախագծողները՝ Մ. Սաակաշվիլին ու Վ. Մերաբիշվիլին, հասկանում են, որ Վ. Չախալյանի ազատ արձակումը հարված է նրանց քաղաքականության ոճին ու տրամաբանությանը եւ նշանակում է էթնոկրոնական քաղաքականության ձախողում:
Ըստ Մերաբիշվիլիի, «Վրաստանի նախագահ Միխաիլ Սաակաշվիլին մեղադրել է վարչապետին ու խորհրդարանին «վրացական պետականության թշնամուն» ազատ արձակելու մեջ»: Նրա խոսքով, «Չախալյանն իրականում ռուսական ԳՀՎ գործակալ է, ով աշխատում է Վրաստանի, նրա ամբողջականության փլուզման ուղղությամբ»: «Չախալյանը հայկական գործիչ չէ, չի աշխատում Հայաստանի համար, այլ աշխատում է Ռուսաստանի համար՝ Վրաստանի տարածքային ամբողջականության փլուզման ուղղությամբ»: Ըստ Մերաբիշվիլիի, «նա Սամցխե-Ջավախեթիում սեպարատիզմի ոգեշնչողն էր, վրացական պետության գլխավոր թշնամին ու Վրաստանում ռուսական հետախուզության գլխավոր էմիսարը»:
Դրա հետ մեկտեղ, վրացական իշխանություններին լավ հայտնի է, որ անհնար է գտնել Վահագն Չախալյանի մի ելույթ կամ տեքստ, կամ էլ Ջավախքի որեւէ քաղաքական գործիչ, ով սեպարատիզմի կողմնակից կլիներ: Լավ հայտնի է, որ Ջավախքում անջատողական մտադրություններ գոյություն չեն ունեցել, եւ հայերը միայն ճարպկորեն խուսանավել են այն իրավիճակներում, երբ Ռուսաստանը փորձել է այնտեղ հաստատել իր շահերը:
Ռուսական հատուկ ծառայությունների հետ Վահագն Չախալյանի որեւէ կապ հազիվ թե հնարավոր լինի ապացուցել: Մի քանի տարի առաջ ինձ ցույց են տվել 6 էջից բաղկացած «զեկույցը», որն իբր ԱԴԾ-ին է զեկուցել Վ. Չախալյանը: Տեքստը ֆաքսիմիլի բնույթ է ունեցել եւ գրված էր ռուսերեն, ընդ որում, ոչ այնքան վատ ոճով: Ես գնացել եմ Վրաստանի հետ սահման, եւ հանդիպելով Վահագն Չախալյանին, խնդրել եմ հոդված գրել թերթի համար, ընդ որում, ռուսերենով: Նա պատասխանել է, որ հոդված կգրի, սակայն միայն հայերենով: Ես եւս մեկ անգամ խնդրել եմ 5-6 էջանոց ռուսերեն ձեռագիր տեքստ գրել, սակայն հայկական կրթություն ստացած տղան չի կարողացել: Եվ սա արդեն երեւանյան ինսուինացիայի գործնական փորձից է:
Ջավախքում որոշ «գործիչներ» ու Երեւանի նրանց հայրենակիցները պատրաստ էին «հանձնել» իրենց յուրաքանչյուր հայրենակցի՝ որոշակի արտոնությունների համար: Պետք է ասել նաեւ, որ Չախալյանի ճակատագրում մեղավոր են նաեւ Ջավախքի մի շարք հասարակական գործիչներ, ովքեր իրենց անհարմար էին զգում նրա ներկայությամբ: Չի կարելի ասել, որ նրանք շահագրգռված էին նրա մեկուսացմամբ, սակայն նրանց պահվածքը երիտասարդ մարդու նկատմամբ հանգեցրել է այդքան տխուր արդյունքի՝ նկատի ունենալով այն, որ սպանվել է մեկ այլ անմեղ մարդ՝ ոստիկանության աշխատակից:
Ջավախքում զազրելի ռեպրեսիվ իրավիճակ էր ստեղծվել, ինչը լարված իրավիճակի գլխավոր գործոնն է: Վրացական իշխանություններին չի հաջողվել ստիպել Ջավախքի հայ բնակչությանը հրաժարվել սեփական իրավունքներից ու ապագայից: Ջավախքի խնդիրն աստիճանաբար քաղաքական նշանակություն է ձեռք բերել եւ քննարկվում է միջազգային ասպարեզում: Արդյունքում, Վրաստանը դրական ոչինչ չի ստացել, փորձելով ծավալել այդ հորինված խնդիրը:
Ուզում ենք հավատալ, որ Վրաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունը հասկանում է, որ մի քանի քայլով կարող է ձեռք բերել 250 հազար վրացահայերի հավատարմությունը, ինչպես նաեւ բացառել ապագայի բոլոր հնարավոր խնդիրները:
Համատեքստ
Վրաստանի նախագահ Միխաիլ Սաակաշվիլին մեղադրել է վարչապետին ու Վրաստանի խորհրդարանին «վրացական պետականության թշնամու»՝ հայ ակտիվիստ Վահագն Չախալյանի ազատ արձակման մեջ: Հունվարի 25-ին հատուկ ուղերձում Սաակաշվիլին Չախալյանի ազատ արձակումը հակապետական քայլ է անվանել՝ ասելով, որ Չախալյանն իրականում ռուսական ՀԳՎ գործակալ է, ով աշխատում է Վրաստանի, նրա ամբողջականության փլուզման համար:
Ընդ որում, նա ընդգծել է, որ Չախալյանը հայկական գործիչ չէ եւ աշխատում է ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի ու Վրաստանի տարածքային ամբողջականության փլուզման համար: «Այստեղ խոսքը Չախալյանի էթնիկ ծագման մասին չէ, քանի որ շատ հայեր կան մեզ մոտ, ովքեր ազնվորեն ծառայում են մեր երկրին եւ պատրաստ են հանուն նրա գլուխ դնել: Իվանիշվիլին պետք է հասկանա, որ կաթողիկոս Գարեգին Երկրորդի խնդրանքով իր կողմից ազատ արձակված հանցագործը հակապետական գործիչ է, եւ դա ոչ միայն մեծ սխալ է, այլ նաեւ մեր պետականության դեմ հանցագործություն»,- ասել է Սաակաշվիլին:
Իգոր Մուրադյան












