Գլխավոր » Լրահոս

ԲՈՐԴՅՈՒԺԱ.ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԻ ՓՈԽՎԻ

Փետրվար 2, 2013թ. 19:11

Պատասխանելով նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի վերաբերյալ հարցին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար ՆԻԿՈԼԱՅ ԲՈՐԴՅՈՒԺԱՆ երեկ վստահություն հայտնեց, որ Հայաստանի իրավապահ մարմինները, որոնք միշտ առանձնացել են իրենց արհեստավարժությամբ, շատ արագ կպարզեն իրավիճակը եւ կգտնեն մեղավորին:
«Մեկնաբանել չեմ կարող, քանի որ այդ ամենը կատարվել է երեկ գիշեր, վերլուծության համար բավարար տեղեկություններ չկան, սակայն չեմ կարծում, որ այդ դեպքը կարող է ապակայունացնել իրավիճակը Հայաստանում»,- ասել է Ն.Բորդյուժան:
Ըստ նրա, տխուր է, որ միջադեպը տեղի է ունենում նախընտրական փուլում, երբ այնքան քիչ ժամանակ է մնում ընտրություններին. «Տխուր է, որ, օգտագործելով նման առիթը, կարելի է խոսել ընտրությունները հետաձգելու հնարավորության մասին, սակայն այնուամենայնիվ չեմ կարծում, որ այդ դեպքը կփոխի իրավիճակը Հայաստանում»:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն