Ֆիլմ` Արցախում հաստատված սիրիահայերի մասին
Փետրվար 10, 2013թ. 00:20
«Սիրիայից՝ Հայաստան. գտնված Հայրենիք» ֆիլմի գլխավոր հերոսները Սիրիայից պատմական Հայրենիք տեղափոխված հայերն են:
«Ֆիլմի ստեղծման նպատակն էր կրկին հանրության ուշադրությունը հրավիրել այս մարդկանց հիմնախնդիրների վրա: Չնայած Հայաստանի Հանրապետության կառավարության, բարեգործական կազմակերպությունների և անհատ մարդկանց աջակցությանը՝ նրանք, միևնույն է, թե’ բարոյական, և թե’ ֆինանսական աջակցության կարիք ունեն: Ցանկացած օգնություն, որ կտրամադրվի այս ընտանիքներին, կօգնի նրանց համոզվել իրենց կատարած ընտրության ճշտության մեջ: Չէ՞ որ նրանք չեն գնացել Կանադա, Եվրոպա կամ Ամերիկա, այլ եկել են մեր վերամիավորված հողերը, որոնք ազատագրվել են հազարավոր մարդկային կյանքերի և որբ մնացած երեխաների գնով»,-նշված է հեղինակների տարածած հաղորդագրության մեջ:












