Հայրիկյանը հետ վերցրեց ՍԴ դիմումը
Փետրվար 11, 2013թ. 12:05
ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի փաստաբանը Լեւոն Բաղդասարյանը Սահմանադրական դատարան նոր դիմում է ներկայացրել եւ հետ է վերցնում ընտրությունները երկշաբաթյա ժամկետով հետաձգելու վերաբերյալ երեկ` փետրվարի 10-ին ներկայացրած դիմումը: Իսկ սա նշանակում է Հայաստանում նախագահական ընտրությունները կկայանան փետրվարի 18-ին.«Մենք ամսի 18-ին կունենանք ընտրություններ: Որեւէ ստահակ, որեւէ ահաբեկիչ չպետք է ի վիճակի լինի փոխել ժողովրդավարական գործընթացները Հայաստանում, դա իմ ելակետային դիրքորոշումն էր»,- ասաց Պարույր Հայրիկյանը:
Հարցին, թե կարծես միասնական թեկնածու չի ձեւավորվել, իսկ ընտրությունները չհետաձգելու ձեր միակ պայմանը դա էր, նա պատասխանեց, որ միասնական թեկնածու կարող է ձեւավորվել որեւէ պահի:












