Գլխավոր » Լրահոս

Հայրիկյանի գործով կալանավորվածները վերանորոգել են Վարդան Սեդրակյանի բնակարանը

Փետրվար 11, 2013թ. 14:10

Հայաստանի նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանն այսօր լրագրողներին ասել է, որ Պարույր Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով կալանավորված 46-ամյա Խաչատուր Պողոսյանը եւ 40-ամյա Սամվել Հարությունյանը մասնակցել են իր տան վերանորոգման աշխատանքներին:

<Հետո ի՞նչ է, իմ տա՞նն են վերանորոգել սովորել, որեւէ մեկի տունը չե՞ն վերանորգել: Իմ տանն այնքան մարդ է գործ արել: Որեւէ բան չեմ ցանկանում մեկնաբանել»: Ի դեպ, Վարդան Սեդրակյանին հարցաքննության չեն հրավիրել: «Եթե մեկն ինչ-որ բան է գրում, ուրեմն ինձ պետք է հրավիրեն հարցաքննությա՞ն: Հրավիրեն, որ ի՞նչ, կապը ո՞րն է: Քանի դեռ պետությունը պետական մակարդակով հայտարություն չի արել, ես այդ թեմային չեմ անդրադառնալու»,- ասաց Վարդան Սեդրակյանը, հավելելով, որ առաջիկայում մամուլի ասուլիս կտա եւ որոշ հարցերի այդ ժամանակ կպատասխանի:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն