Գլխավոր » Լրահոս

Ինչպես լիցքաթափել հասարակությանը

Փետրվար 12, 2013թ. 12:16

Քաղաքագետ ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆԻ կարծիքով. «Ընտրությունները պետք է լինեն հասարակության ներսում կուտակված հակասությունների հանգուցալուծումը: Նրանց միջոցով հասարկությունը պետք է լիցքաթափվի ու անցնի բնականոն գործունեության: Եթե այդ լիցքաթափումը տեղի չի ունենում, եւ հակասությունները մնում են հասարակության ներսում, դա կարող է հետընտրական շրջանում պայթյունավտանգ իրավիճակ ստեղծել: Այս իմաստով, հետընտրական գործընթացները գուցեեւ շատ ավելի ակտիվ լինեն, քան ընտրականը:
Կարծում եմ, հետընտրական ընթացքում անհրաժեշտ է իրականացնել սոցիալ-տնտեսական, արտաքին քաղաքական լուրջ միջոցառումներ, որպեսզի հասարակության ներսում կուտակված լարվածությունը, հակասությունները պարպվեն, որպեսզի դրանք չժայթքեն ու մեզ չկանգնեցնեն նոր քաղաքացիական առճակատումների առաջ»:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն