10 հազար մանաթ Աքրամ Այլիլիի ականջը կտրելու համար
Փետրվար 11, 2013թ. 20:12
Ադրբեջանի կառավարամետ «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցությունը որոշում է կայացրել վճարել 10 հազար մանաթ (ավելի քան 12.5 հազար դոլար) նրան, ով կկտրի ադրբեջանցի անվանի գրող, երկրում մեծ աղմուկ բարձրացրած «Քարե երազներ» վեպի հեղինակ Աքրամ Այլիլիի ականջը։
Կուսակցության ղեկավար Հաֆիզ Հաջիեւը հաստատել է այդ փաստը։












