Գլխավոր » Լրահոս, Մշակույթ

Այսօր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է

Փետրվար 12, 2013թ. 15:14

Այսօր` փետրվարի 12-ին, հայ գրող, արձակագիր, սցենարիստ Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է: մեծ գրողը ծնվել է Լոռվա Ահնիձոր գյուղում, 1935թ.-ին.: Բարձրագույն կրթությունն ստացել է Երևանի մանկավարժական ինստիտուտում: Հետո սովորել է Մոսկվայի սցենարական դասընթացներում:

Մաթևոսյանի գործերում գյուղն է` պարզ գյուղացու կյանքը, աշխատանքը: Նրա հերոսները մարդիկ են, որոնք չեն լքում իրենց աշխարհը. կարծում էին, որ մարդու առաջին պարտքն աշխատելն ու աշխարհը լավացնելն է: Գյուղաշխարհը ներկայացնելու նման խորը ու ընդգրկուն ձևը նորություն էր հայ գրականության մեջ:

Նրա վիպակների հիման վրա նկարահանվել են հայտնի կինոնկարներ` «Մենք ենք, մեր սարերը», «Աշնան արև», «Տերը», բեմադրվել են ներկայացումներ: Մաթևոսյանը ճանաչվեց ոչ միայն Հայաստանում, այլև նախկին Խորհրդային Միությունում, ստացավ խորհրդային ամենաբարձր գրական պարգևներից մեկը` Պետական մրցանակը:

Մաթևոսյանի գործերը թարգմանվել և տպագրվել են ռուսերեն, ինչպես նաև այլ լեզուներով:

Հրանտ Մաթևոսյանը մահացել է 2002թ. դեկտեմբերի 18-ին, Երևանում: 2011թ.-ին այս օրը բացվել է Մաթևոսյանին նվիրված հուշակոթող-աղբյուրը, որի ճարտարապետն է Տիգրան Բարսեղյանը:


Դիտել Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն