Գլխավոր » Լրահոս, Մշակույթ

“Լռություն. հայը եւ հայկականը Վրաստանում” վավերագրական ֆիլմի պրեմիերան

Փետրվար 13, 2013թ. 15:41

Երեւանում տեղի է ունեցել Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կողմից պատրաստված “Լռություն. հայը եւ հայկականը Վրաստանում” վավերագրական ֆիլմի պրեմիերան:

Ֆիլմը ներկայացնում է վերջին 80 տարվա ընթացքում Վրաստանի ցուցաբերած վերաբերմունքը երկրի ազգային փոքրամասնությունների նկատմամբ: Հայերն ու ադրբեջանցիները Վրաստանում գոյություն ունեցող համեմատաբար ամենամեծ ազգային փոքրամասնություններն են կազմում: 1920-ական թվականներից սկսած՝ վրացական իշխանությունները շարունակաբար ոչնչացրել են երկրի ոչ վրացական պաշտամունքային հուշարձանները:

Այս քաղաքականությանը զոհ գնացած հուշարձանների թվում են շուրջ 300 հայ առաքելական, կաթողիկե եւ ուղղափառ եկեղեցիներ, ինչպես նաեւ վանքեր, գերեզմանոցներ եւ մզկիթներ:

Ֆիլմի ռեժիսորն է Տիրան Կարապետյանը, երաժշտությունը՝ Այդին Դավուդի

News.am


Դիտել Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն