Ես քվեարկել եմ մեր քաղաքացիների ու ընտանիքների ապահովության համար
Փետրվար 18, 2013թ. 11:23
Սուրեն Սպանդարյանի անվան միջնակարգ դպրոցում տեղակայված 9/11 ընտրատեղամասում, որտեղ գրանցված է 1335 ընտրող, քիչ առաջ տիկնոջ հետ քվեարկության եկավ ՀՀ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը, հայտնում է Report!am-ի թղթակիցը։ “Ես քվեարկել եմ Հայաստանի ապագայի, մեր երկրի ապագայի, ապահով Հայաստանի համար, մեր քաղաքացիների ու ընտանիքների ապահովության համար”,-լրագրողներին ասաց Սերժ Սարգսյանը։
“Ազատություն” ռադիոկայանի հարցին ի պատասխան, թե՝ ինչպես կգնահատեք ընտրությունների ընթացքը, Սերժ Սարգսյանը նշեց, որ դա կերեւա ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո։












