Անդրիաս Ղուկասյանն այսօր չի դադարեցնելու հացադուլը
Փետրվար 18, 2013թ. 12:31
«Անդրիաս Ղուկասյանն այսօր չի դադարեցնելու հացադուլը»,-այս մասինASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի լիազոր ներկայացուցիչ Մարիամ Աբրահամյանը:
Նրա խոսքով` նախագահի թեկնածուն հացադուլը կդադարեցնի վաղը:
«ԿԸՀ-ի կողմից ՀՀ նախագահի ընտրությունների նախնական արդյունքներն ամփոփելուց հետո միայն Անդրիաս Ղուկասյանը կդադարեցնի հացադուլը, ապա հայտարարություն կտարածի», – հավելեց լիազոր ներկայացուցիչը:












