Գլխավոր » Լրահոս

Րաֆֆին պարտավոր է գիտակցել, որ իր թուլակամությունը կհանգեցնի հանրության նոր ծայրագույն հիասթափությանը

Փետրվար 20, 2013թ. 11:46

<Երեկվա տպավորությունս այն է, որ Րաֆֆին շվարած է իրեն գլխավոր ընդդիմադիր թեկնածու ընկալած ժողովրդի՝ ապապետական վարչակարգի դեմ միահամուռ քվեարկության արդյունքներից: Իր երեկվա վարքագիծը, այս առումով, ցավոք, հեռու էր հստակ, անզիջում և վերջնագրային լինելուց: Արդեն իսկ շատ թանկագին ժամանակ է կորել: Ու թեև Րաֆֆու քաղաքական հայացքների ու գործելաոճի հանդեպ շատերս իրավացիորեն կարող ենք բյուր վերապահումներ կամ անհամաձայնություններ ունենալ, Րաֆֆին պարտավոր է գիտակցել, որ իր թուլակամությունը կհանգեցնի հանրության նոր ծայրագույն հիասթափությանն ու արտագաղթին: Եթե Րաֆֆին իսպառ զուրկ չէ իրավիճակի լրջությունն ու հետևանքների տարողունակությունը գիտակցելու կարողությունից, ապա նա միանգամայն կհասկանա, որ այս ժամերն անդառնալիորեն որոշիչ են լինելու իր քաղաքական ու մարդկային կենսագրության համար: Դեպի նոր սերնդի Հայոց ազգային պետություն անցումային փուլը կարող է այսօր սկսվել: Հուսամ, որ սկիզբն ամեն դեպքում չի հապաղի>:
Գրում է Ալեքսանդր Քանանյանն իր ֆեյսբուքյան էջում:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն