Գլխավոր » Լրահոս

Սերժ Սարգսյանը պիտի պարզի, թե ով է մեղավոր

Փետրվար 20, 2013թ. 15:12

Մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանի համար անակնկալ են եղել ընտրությունների արդյունքները, քանի որ նախընտրական փուլում նրան բոլորովին այլ բան են զեկուցել: Այսօր ոմանք ստեղծված իրադրությունը համեմատում են 1996-ի հետ, երբ անակնկալ արդյունքներ գրանցվեցին, ինչի մեջ Լեւոն Տեր-Պետրոսյանը տեսավ իր թիմի մեղքի բաժինը. հիշեցնենք, որ նրա շտաբի պետը նույնպես ԱԺ նախագահն էր՝ Բաբկեն Արարքցյանը: Այժմ ՀՀԿ-ում «թեւային» բաժանումն ավելի ընդգծված բնույթ ունի, քան ՀՀՇ-ում էր: Որոշ տեղեկություններով` Սերժ Սարգսյանը, ի տարբերություն Տեր-Պետրոսյանի, հակված է «հետաքննություն» իրականացել՝ հասկանալու, թե ով է մեղավոր: Թերեւս ԱԱԾ-ում աշխատանքի փորձն է պատճառը:

<Հրապարակ>


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն