Վազգեն Մանուկյանը Հայրիկյանի ու Բագրատյանի մասին
ՀՀ առաջին վարչապետը հույս ուներ, որ Հրանտ Բագրատյանն ու Պարույր Հայրիկյանը ավելի շատ ձայն կհավաքեին, սակայն քարոզարշավի ընթացքն այլ բան ցույց տվեց: Ինչ վերաբերում է Բագրատյանինՙ Մանուկյանը սարկազմով ասաց, որ նախկին վարչապետն ամեն ինչ իրեն է վերագրում էՙ ինքն է օրենքներ ընդունել, ինքն է որոշում կայացրել ու պատերազմ հաղթել, մինչդեռ շատ ժամանակ Բագրատյանն ընդամենը եղել է կատարող, ենթակա:
«Հողերի սեփականաշնորհման ժամանակ Բագրատյանը շատ ներքեւում է եղել, որ որոշում կայացներ, բայց հիմա պարզվեց, որ ամեն ինչ ինքն է արել: Շատ դեպքերում ինքն անտեղյակ է եղել, քանի որ ուղղակի կատարող էր: Եթե խոսքը հողի սեփականաշնորհման մասին է, դա եղել է իմ վարչապետության ժամանակ, եւ դա եղել է քաղաքական որոշում: Այդ ժամանակ ինքը շատ ներքեւում էր գտնվում, որ քաղաքական որոշում կայացներ, ինքն ընդամենը իմ ենթական էր»:












