Ես վստահ եմ, որ իշխանության դեմքը փոխվելու է
Փետրվար 21, 2013թ. 14:13
«Ես վստահ եմ, որ իշխանության դեմքը փոխվելու է, իշխանության մեջ փոխվելու են դեմքեր»,-նման հայտարարությամբ այսօր՝ փետրվարի 21-ին հանդես եկավ ՀՀ կրթության եւ գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով կառավարության կազմում հնարավոր փոփոխությունների վերաբերյալ լրագրողների հարցին;
Նրա խոսքով՝ այդ փոփոխությունները կապ չունեն այս կամ այն տեղամասում ընտրությունների արդյունքների հետ: «Վաղուց հասունացած պահ է, այո, երբ որոշակի փոփոխություններ իշխանության ներսում տեղի կունենան, իշխանության բոլոր այն ճյուղերում, որոնց կազմավորման գործընթացը պայմանավորվում է նոր ընտրություններով, ընտրությունների արդյունքներով, նախագահի հետընտրական լիազորություններով»,- ասաց Ա. Աշոտյանը:












