Տեղի ունեցավ «10 հայ ականավոր արքաներ» գրքի շնորհանդեսը
Փետրվար 23, 2013թ. 18:44
«Զանգակ» գրատանը տեղի ունեցավ գիրք նվիրելու օրվա առթիվ կազմակերպված ակցիայի շրջանակներում ամենալայն ժողովրդականությունը նվաճած՝ «10 հայ ականավոր արքաներ» գրքի շնորհանդեսը: Օրվա թեմային համահունչ՝ Զանգակ հրատարակչությունը կազմակերպել էր նաև Տարիել Հակոբյանի և Հովսեփ Պապիկյանի հայ արքաների քանդակների ցուցադրումը:
400-ից ավելի ֆեյսբուքյան օգտատերեր, ովքեր ակցիայի շրջանակներում նախընտրել էին հավանություններ հավաքել հենց այս գրքի համար, իրենց նվերը ստացան արժեքների այնպիսի համատեքստում, որը նրանց անշուշտ օգնելու է որպես ընթերցող գրքի յուրացմանն ու ընկալմանը, իսկ գրքին՝ օգնելու առավել լիարժեք կատարելու իր գրական առաքելությունը:












