Գլխավոր » Լրահոս

Սերժ Սարգսյանը հո էս հին գյուղապետի խելքին չի՞, որ իր տեղը զիջի

Փետրվար 24, 2013թ. 00:06

Զավեշտալի դեպք ՏԻՄ ընտրությունների ժամանակ.
<Ամռանը, Լոռու մարզի գյուղերից մեկում էի, տեղական ինքնակառավարման ընտրություններն էին, դե գյուղապետ, ավագանու անդամներ էին ընտրում: Մի զավեշտալի դեպքի մասին պատմեցին, որ կատարվել էր հարևան գյուղում: Գործող գյուղապետը նորից իր թեկնածությունն է դնում և որպեսզի «մրցակցությունն» ապահովվի այլընտրանքային թեկնածու է գրանցում հորեղբոր տղային, կրթություն չունեցող, մի սովորական նախրապանի: Հիմա գործող գյուղապետից «կուշտ»՝ գրեթե բոլոր ընտրողները մեկ մարդու նման ձայնը տալիս են նախրապան թեկնածուին: Առավոտյան ավագանիով, գյուղի մեծամեծերով գալիս են էդ միամիտ մարդու տուն, իսկ սա՝ էս անցուդարձից անտեղյակ, ամենօրվա նման գոմից թրիքն է հանում-թափում: _Աղբերս, հիմա մեր գյուղապետը՝ դու ես, հել կարգին շորեր հագի գնանքդ,-սկսում են համոզել նրան: Մի քիչ չեմուչումից հետո, նախրապանը համաձայնում է: Լողացնում են, սափրում, կոստյում-շալվար հագցնում՝ բերում գյուղապետարան: Կաբինետի դուռը բացում են՝ հին գյողապետը բազմել է՝ ապուշ կտրած: -Դե հլա ստեղից հել ու մարշդ նվագի,-ձեռքը խփելով գրասեղանին ասում է նոր գյուղապետն ու նստում նրա տեղը: Այսպիսի բաներ: Հիմա Սերժ Սարգսյանը հո էս հին գյուղապետի խելքին չի՞, որ իր տեղը զիջի: Գրում է ֆեյսբուքյան օգտատեր Ներսես Նեսիսյանը


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն