Վանձորում ոստիկանները սպառնացել են հավաքի մասնակիցներին
Փետրվար 23, 2013թ. 21:25
Վանաձորի ուսանողներն այսօր հնչեցրին հայտարարություն,որ իրենք չեն ընդունում փետրվաիր 18-ին կայացած Հայաստանի նախագահական ընտրությունների կեղծված արդյունքները և պատրաստվում են երկուշաբթի օրվանից դասադուլ սկսել.<Մինչև հասկանան, որ ընտրությունների արդյունքերը կեղծվել են: Կեցցե'ն վանաձորցիները, որ փետրվարի 18-ին հաղթել են, կեցցե' ձեր կամքը վանաձորցիներ, որ այսօր դարձյալ հաղթական է ու ներկա եք այսր հավաքին>,- հայտարարել է վանաձորցի ուսանողներից մեկը` Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքի ժամանակ:
Այն պահին, երբ Հայաստանի երկրորդ քաղաքում տեղի էր ունենում Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը վանաձորցիների հետ, հավաքը հսկող ոստիկանները ժամանակ առ ժամանակ հայտարարում էին, թե հավաքը արտոնված չէ, ու սպառնում, թե մասնակից <կարգազանցները> կպատժվեն:
ArmAr.am












