Գլխավոր » Լրահոս

Արմեն Աշոտյան.Կառավարության հետ միասին հրաժարական կտամ

Փետրվար 24, 2013թ. 13:00

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է իր հնարավոր պաշտոնանկության մասին լուրերին:

«Ինձ շատ եք հարցնում, թե ինչու երկու «թեժ» հարցերի մինչ այժմ չեմ անդրադարձել: Հարկ չէի համարում, բայց քանզի այս հարցերը իմ որոշ ֆեյսբուքյան ընկերներին հետաքրքրում են, ապա ասեմ, որ

ՀՀ Սահմանադրությանն համապատասխան Կառավարության հետ միասին հրաժարական կտամ: ՀՀ ԿԳ նախարար լինելը մեծագույն պատիվ է: Միաժամանակ ինձ դասում են այն մարդկանց շարքին, ովքեր ինքնադրսեւորման եւ ինքնակայացման համար չէ, որ Հայաստանում «պաշտոն» են զբաղեցնում»,- նշե; է Աշոտյանը:

Անդրադառնալով դասադուլի կոչերին, նա նշել է, որ այդ հարցում նա համակարծիք է նախագահի թեկնածու, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆ Հովհաննիսյանի հետ: «Ես ու Րաֆֆին միակարծիք ենք այս հարցում. քաղաքական պայքարը պետք է վարվի բացառապես ՀՀ օրենքների շրջանակում: Երիտասարդները ազատ են իրենց քաղաքական կողմնորոշումների եւ հայացքցների մեջ, սակայն կարծում եմ, ոչ ի վնաս սեփական կրթության»,- գրել է Աշոտյանը:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն