ԿԸՀ-ն հայտարարեց`ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը
Փետրվար 25, 2013թ. 15:38
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քիչ առաջ միաձայն որոշեց, որ փետրվարի 18-ին կայացած ընտրություններում հաղթող է ճանաչվել գործող նախագահ Սերժ Սարգսյանը: Որոշմանը կողմ քվեարկեցին ԿԸՀ-ի բոլոր յոթ անդամները:
ԿԸՀ-ն նաեւ հայտարարեց, որ ընտրություններում տեղ գտած խախտումները չեն ազդել ընտրությունների արդյունքի վրա:












